Կիևը խախտեց Զատկի հրադադարը և «քաշեց» ԱՄՆ-ին. Զախարովա

Կիևը, խախտելով Զատկի հրադադարը, կարծես փորձում էր «քաշել» ԱՄՆ–ին՝ օգտագործելով ամերիկյան զենքը։ Ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ այս հայտարարությունն արեց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Ուկրաինայի զինված ուժերը 136 անգամ խախտեցին 30-օրյա մորատորիումը (էներգետիկ ենթակառուցվածքի օբյեկտներին հարվածներ հասցնելու վերաբերյալ. խմբ.): Կիևի ռեժիմը խախտեց նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարած 30-ժամյա Զատկի հրադադարը», – ասաց նա:

Զախարովան հավելեց, որ ՌԴ պաշտպանության նախարարության տվյալներով՝ 30 ժամվա ընթացքում Ուկրաինայի զինված ուժերի կողմից 4900 խախտում է գրանցվել։

«Հազարավոր հրետանային հարվածներից բացի, ուկրաինացի նացիստները 90 անօդաչու են կիրառել, ամերիկյան HIMARS համազարկային կրակի ռեակտիվ համակարգի հրթիռներով գնդակոծել Կուրսկի մարզը։ Զելենսկին կարծես միտումնավոր է «քաշում», այդ թվում՝ նաև ամերիկացիներին` հենց ամերիկյան զենք օգտագործելով Զատկի տոների ժամանակ»,- ընդգծեց Զախարովան։

Տեսանյութեր

Լրահոս