Մոսկվան իրեն իրավունք է վերապահում միջուկային զենք կիրառել արևմտյան երկրների ագրեսիայի դեպքում. Շոյգու

ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Մոսկվան իրեն իրավունք է վերապահում միջուկային զենք կիրառել արևմտյան երկրների ագրեսիայի դեպքում։

Նա նշել է, որ 2024 թվականի նոյեմբերին փոփոխություններ են կատարվել միջուկային զսպման ոլորտում Ռուսաստանի պետական քաղաքականության հիմքերում, որոնց համաձայն Ռուսաստանն իրեն իրավունք է վերապահում միջուկային զենք կիրառել իր կամ Բելառուսի դեմ ագրեսիայի դեպքում, այդ թվում՝ սովորական զենքի օգտագործմամբ:

Շոյգուի խոսքով, Ռուսաստանն ուշադիր հետևում է եվրոպական երկրների «ռազմական պատրաստություններին»:

Նախորդ շաբաթ էլ ռուս մեկ այլ պաշտոնյա՝ Արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինն էր ասել, թե Լեհաստանն ու մերձբալթյան հանրապետություններն աչքի են ընկնում առանձնահատուկ ագրեսիվությամբ՝ գոնե հայտարարությունների մակարդակով։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930