Հունաստանի վարչապետն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի կապակցությամբ

Հունաստանի Հանրապետության վարչապետ Կիրակոս Միցոտակիսը ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի 110-ամյա տարելիցի կապակցությամբ:

Հունաստանի վարչապետն ուղերձը հրապարակել է «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում: 

«Այսօր մենք հարգանքի տուրք ենք մատուցում 110 տարի առաջ տեղի ունեցած Հայոց ցեղասպանության 1,5 միլիոն զոհերի հիշատակին՝ լինելով զգոն բռնության և անհանդուրժողականության բոլոր տեսակների նկատմամբ։ Հույներին և հայերին ժամանակի ընթացքում ընդհանուր փորձառություններ են միավորում։ 

Այստեղ, ի վերջո, ապաստան գտան հալածանքների ենթարկված բազմաթիվ մարդիկ։ Նրանք դարձան մեր ազգային հյուսվածքի մի մասը և մեր հասարակության ստեղծագործական թևը: Ահա թե ինչու երկու ժողովուրդների հավերժական միասնությունը հանուն ճշմարտության, արժանապատվության և արդարության՝ անխորտակելի է»,- ասված է ուղերձում:

Տեսանյութեր

Լրահոս