Նարիշկինը չի բացառում ԱՄՆ հետախուզական վարչության ղեկավարի հետ հանդիպման հնարավորությունը

ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը հայտարարել է ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության ղեկավար Ջոն Ռատկլիֆի հետ հանդիպման հնարավորության մասին։

«Գործընկերոջս՝ Կենտրոնական հետախուզական վարչության տնօրենի հետ հեռախոսազրույց ունեցանք, որը շատ կառուցողական զրույց էր։ Հետևաբար, չեմ բացառում, որ ինչ-որ ժամանակ անց հանդիպենք»,- Նարիշկինի խոսքերն է մեջբերում ռուսաստանյան ՏԱՍՍ պետական գործակալությունը:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի վերադարձը ակտիվացրեց ռուս-ամերիկյան երկխոսությունը: Երկու երկրների պաշտոնական պատվիրակությունների մասնակցությամբ երկկողմ բանակցություններից բացի, ռուս և ամերիկացի պաշտոնյաները սկսել են փոխադարձ այցեր կատարել Վաշինգտոն ու Մոսկվա:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930