Բաժիններ՝

Քրիս Ռաթը Ավստրալիայի կառավարությանը կոչ է անում պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը

Ավստրալիայի Նոր Հարավային Ուելսի խորհրդարանի Օրենսդիր խորհրդի (խորհրդարանի վերին պալատ) պատգամավոր, Ստվերային կառավարության հատուկ պետնախարար Քրիս Ռաթը կոչ է անում Ավստրալիայի կառավարությանը պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Պատգամավորն այդ մասին գրել է X-ի իր հարթակում: 

«Այսօր ավստրալահայերը հիշում են Օսմանյան կայսրության կողմից իրականացված սարսափելի վայրագությունները.Ես կոչ եմ անում Դաշնային կառավարությանը պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը և կանգնել մեր հայ համայնքի կողքին»,- գրել է նա: 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս