Բաժիններ՝

Մեծ Բրիտանիան պատժամիջոցների նոր փաթեթ է սահմանել Ռուսաստանի նկատմամբ

Մեծ Բրիտանիան պատժամիջոցների նոր փաթեթ է սահմանել Ռուսաստանի նկատմամբ. այն ներառում է 150 առևտրային սահմանափակում: Այդ մասին հաղորդել է Ռուսաստանի Դաշնությունում Մեծ Բրիտանիայի դեսպանատունը։

«Ընդհանուր առմամբ, նոր փաթեթը 150 առևտրային պատժամիջոց է պարունակում ՌԴ-ի դեմ», – հայտնել է դիվանագիտական ​​ներկայացուցչությունը Telegram-ում։

Նշվում է, որ էմբարգոյի տակ է հայտնվել, ի թիվս այլ բաների, ծրագրային ապահովումը «նավթի ու գազի նոր հորատանցքերի որոնման ու շահագործման համար»։

Ինչպես հաղորդում է POLITICO-ն, Լոնդոնը նաև արգելում է քիմիական նյութերի, էլեկտրոնիկայի, մեքենայական սարքավորումների ու մետաղների արտահանումը ՌԴ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930