Քարտվելիշվիլին ասել է, որ պատրաստ են ցանկացած ռիսկի, ընդհուպ ազատազրկվելու, բայց պետք է պաշտպանել ինքնությունը, որը վտանգի տակ է ներկայիս տեխնոլոգիաների կիրառմամբ կազմակերպվող գրոհների հետեւանքով, որ իրականացվում են նաեւ արտաքին հովանավորությամբ։
Հուլիսի 26-ին իրանական լրատվամիջոցները փոխանցելով Իրանական բանակի ներկայացուցիչ Մոհամմադ Աքրամինիայի հայտարարությունը, ասել էին, որ Թեհրանը դադարեցրել է իր ռազմական գործողություններն այն բանից հետո, երբ ԱՄՆ-ը դադարեցրել է իր հարձակումները։
Միևույն ժամանակ, կողմերի միջև հարվածները շարունակվել են նաև նշված ժամանակահատվածին հաջորդող օրերին։
2025 թվականի հոկտեմբերին հայտնի է դարձել, որ Բայդենը շագանակագեղձի քաղցկեղի բուժման շրջանակում ճառագայթային և հորմոնալ թերապիայի կուրս է անցել։
Նա նաև հաստատել է, որ կասեցնելու է Պաղեստինում Կոլումբիայի դեսպանատան բացման գործընթացը, ինչը պլանավորել էր հեռացող նախագահ Գուստավո Պետրոյի կառավարությունը։
Նշվում է, որ նման որոշման պատճառ կարող էին դառնալ, ինչպես ազգային անվտանգությանը հակասող կեղծ լուրերի հրապարակումը, այնպես էլ Իսրայելի հետ հարաբերություննրերը։
Հայ ձկնաբույծները շարունակում են բողոքել, որ իրենց արտադրանքը չեն կարողանում իրացնել։ Ռուսական կողմի սահմանափակումների արդյունքում ձուկն այս պահին ռուսական շուկա չի արտահանվում, ներքին շուկայում չի վաճառվում, արդյունքում՝ ձկնաբույծները կուտակել են միլիոնների պարտքեր ու շարունակում են բողոքել։
Նա հավելել է, որ կողմերը կշարունակեն ամրապնդել գործընկերությունը և ընդլայնել երկու երկրների անվտանգությունը:
Թույլ տվեք Լյուդվիգ Մկրտչյանին անհապաղ զանգահարել կնոջը՝ Հրանուշ Շահբազյանին։ Բավական է լռությունը։ Բավական է անորոշությունը։
ԵՄ-ի Copernicus արբանյակային ծառայությունը տրամադրում է արտակարգ իրավիճակներում օպերատիվ գործողությունների քարտեզներ՝ տեղում արձագանքմանն աջակցելու համար։
Երեկ հեռախոսազրույց է տեղի ունեցել Արաղչիի և Լավրովի միջև, որը մեծ մասամբ նվիրված էր այս թեմային։
Բոլորս խորապես ներգրավված ենք, սուզված ենք տեղի ունեցող իրադարձությունների հյուսվածքի մեջ։
Հուլիսի 25-ին Հնդկաստանի արտգործնախարարությունը հայտարարել էր, որ MV OMORFI առևտրային նավը հարձակման է ենթարկվել Սև ծովով անցնելիս՝ Ռուսաստանի տարածքային ջրերում։ Հնդկաստանի մեկ քաղաքացի զոհվել է։ Անձնակազմի ևս երկու հնդիկ անդամները չեն տուժել։
Միջադեպը տեղի է ունեցել Seattle Center համալիրի տարածքում։ Ավելի վաղ հաղորդվում էր երկու զոհի և հինգ տուժածի մասին։
Մենք Թրամփի հետ կքննարկենք օրակարգի բոլոր հարցերը, առաջին հերթին՝ Իրանը: Այս մասին Վաշինգտոն մեկնելուց առաջ ասել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն:
Հրթիռային հարձակման սպառնալիքի պատճառով Ուդմուրտիայում «Վտանգավոր երկինք» ազդանշանը տրվել էր առավոտյան ժամը 5:30-ի սահմաններում։
Գերատեսչության տվյալներով՝ «կարելի է նկատել ՆԱՏՕ-ի դաշնակից երկրների զինվորների և ռազմական տեխնիկայի տեղաշարժերի ուժգնացող ինտենսիվությունը երկրի ճանապարհներին»։
#ՀԻՄԱ. ՄԱՐԻԱ ԶԱԽԱՐՈՎԱՅԻ ԱՄԵՆՇԱԲԱԹՅԱ ԲՐԻՖԻՆԳԸ. #ՈՒՂԻՂ
OpenAI ընկերության ChatGPT արհեստական ինտելեկտի մոդելն օգտատերերի հարցումներով մանրամասն և ճշգրիտ հրահանգներ է տրամադրել կենսաբանական զենքի և թույների ստեղծման վերաբերյալ։ Այդ մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով The Wall Street Journal (WSJ) թերթին։
Ճապոնիայի վարչապետ Սանաե Տակաիչին խոստովանել է, որ չգիտի, թե որոնք են իր կառավարության վարկանիշի անկման պատճառները։
Իրանն ու Օմանը «արդյունավետ քննարկումներ» են անցկացրել Հորմուզի նեղուցում նավագնացության կարգավորման շուրջ, հայտնել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղաին։
Եվրոպական մի շարք երկրներում անտառային հրդեհներ են մոլեգնում: Ֆրանսիայում և Իսպանիայում հրդեհների պատճառով ավելի քան 300 000 մարդ է տարհանվել: Այս մասին հաղորդում է France 24 պարբերականը:
Ամերիկացի ֆինանսիստ Ջեֆրի Էպշտեյնի գործով օգնություն ստանալու համար լեհ հետաքննիչները դիմել են ֆրանսիացի գործընկերներին։ Այս մասին հայտնում է RMF FM ռադիոկայանը։
Պենտագոնն ընդունում է, որ այս փուլում Իրանին հասցվող ամերիկյան հարվածները հասել են իրենց արդյունավետության սահմանին։ Այս մասին հայտնում է Axios պորտալը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում հրավիրված ասուլիսի ժամանակ քաղաքագետ Միհրան Շահզադեյանն ասաց՝ Խորհրդային Միության տարիներին իրավական առումով անկլավներ գոյություն չեն ունեցել, կամ նման եզրույթ որևէ իրավական ակտում կիրառված չէ։
Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբբասը կոչ է արել միջազգային հանրությանն անհապաղ քայլեր ձեռնարկել՝ դադարեցնելու իսրայելական ուժերի և իսրայելցի զինված վերաբնակիչների կողմից օկուպացված Արևմտյան ափին հարձակումների աճը։ Այս մասին նշված է Պաղեստինի նախագահական գրասենյակի հայտարարության մեջ։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ուղերձ է հրապարակել՝ նվիրված Այա Սոֆիայի (Սուրբ Սոֆիա)՝ կրկին որպես մզկիթ բացվելու 6-րդ տարեդարձին։
Կանադայի Բրիտանական Կոլումբիայի նահանգում հրշեջ խմբերը չեն կարողացել տեղայնացնել անտառային հրդեհների երկու օջախները, որոնք արդյունքում միաձուլվել և վերածվել են մեկ հսկայական հրդեհի: Այս մասին հաղորդում է CBC հեռուստաալիքը:
Թուրքիայի Բաթման նահանգի Ասրի գերեզմանատանը տեղի ունեցած զինված հարձակման հետևանքով սպանվել են իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP) Կենտրոնական շրջանային վարչության անդամ Մեհմեդ Դիրեքը, նրա որդին՝ Էրջան Դիրեքը, և եղբորորդին՝ Բեքիր Դիրեքը:
Իրանն այս պահին որևէ բանակցություն չի վարում ԱՄՆ-ի հետ։ Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային։