Բաքվի վերաքննիչ դատարանում երեքշաբթի կայացել է ապօրինի պահվող հայ գերիների բողոքների վերաբերյալ հերթական «նիստը»։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Վրացական մամուլը փոխանցում է Ադրբեջանի երկաթուղու տեղեկատվությունը՝ վագոնների ավելացման արդյունքում յուրաքանչյուր չվերթին հասանելի կլինի լրացուցիչ 104 ուղևորատեղ, իսկ յուրաքանչյուր չվերթի ուղևորատեղերի քանակը կավելանա մոտ 60 տոկոսով՝ 178-ից հասնելով 282-ի։ Ավելացումը կլինի հուլիսի 10-ից՝ Բաքու-Թբիլիսի-Բաքու գնացքներին ևս երեք վագոն կավելանա։ Լրացուցիչ վագոնների տոմսերի վաճառքը սկսվել է այսօրվանից։
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպել է ԱՄՆ սենատոր Սթիվ Դեյնսի հետ։
ՆԱՏՕ-ն պետք է ավելի եվրոպական դառնա՝ նվազեցնելու համար իր երկարատև կախվածությունը ամերիկյան անվտանգության հովանոցից։Ինչպես տեղեկացնում է Euronews-ը, այդ մասին հայտարարել են Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն՝ Անկարայում դաշինքի երկրների ամենամյա գագաթնաժողովի շրջանակում։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնիին անվանել է «հաճելի անձնավորություն», չնայած այն բանին, որ հանգստյան օրերին իր Truth Social սոցիալական ցանցում արված հրապարակման մեջ Թրամփը ենթադրել էր, թե իրեն կարող է անհրաժեշտ լինել դատական արգելք՝ նրան իրեն մոտենալուց արգելելու համար, հաղորդում է CNN հեռուստաալիքը։
Նա նաև հիշեցրել է Եվրամիության պետությունների ռազմական ծախսերի աջակցման ԵՄ ծրագրերը, որոնք, նրա կարծիքով, մինչև 2030 թվականը կարող են ներգրավել մինչև 950 միլիարդ եվրո ամբողջ միավորման ռազմական կարիքների համար։
Նա հավելել է, որ Իսրայելը ձգտում է խաղաղության իր հարևանների հետ, իսկ խաղաղությունը պետք է հիմնված լինի անվտանգության վրա։
Եվրոպան դեռ մոտ 10 տարի ԱՄՆ-ի պաշտպանության կարիքն ունի, և եվրոպական ՆԱՏՕ-ի երկրների առաջնորդները պետք է լինեն դիվանագիտորեն զգույշ, որպեսզի չվանեն ամերիկացի առաջնորդ Դոնալդ Թրամփին։ Այս մասին Politico թերթին հայտարարել է Բելգիայի պաշտպանության նախարար Թեո Ֆրանկենը։
Սակայն այսօրվա պատերազմները ցույց են տվել, որ Patriot-ի ներկայիս արտադրությունը բավարար չէ բալիստիկ հրթիռներից պաշտպանվելու աճող պահանջարկը բավարարելու համար։
Բանակցային գործընթացը, որն այժմ ընթանում է, մենք ողջունում ենք
Հիշեցնենք՝ հուշագիրը ստորագրվել էր 2025 թվականի սեպտեմբերի 30-ին ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի և էմիրությունների փոխվարչապետ-ներքին գործերի նախարար, գեներալ-լեյտենանտ շեյխ Սեֆ բին Զայեդ Ալ Նահյանի միջև։
Դատավորը հաստատել է Լը Պենի մեղքը բյուջետային միջոցների ոչ նպատակային օգտագործման գործով, սակայն պետական պաշտոններ զբաղեցնելու արգելքի ժամկետը կրճատել է 5 տարուց մինչև 45 ամսվա՝ որից 30-ը՝ պայմանական։
Գերմանիայի կառավարությունը նախատեսում է հատկացնել 1,5 մլրդ եվրո՝ 2,3 մլրդ խմ ծավալով բնական գազի ռազմավարական պահուստ ստեղծելու համար։ Այդ մասին, հղում անելով աղբյուրին, գրում է Reuters գործակալությունը։
ԱՄՆ Անկախության օրվա տոնակատարության երեք օրերի ընթացքում 100 մարդ զոհվել է, ևս 340-ը՝ ստացել հրազենային վնասվածքներ: Այս մասին հայտնում է Gun Violence Archive հասարակական կազմակերպությունը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Թրամփի ինքնաթիռը վայրէջք է կատարել Անկարայում, որտեղ նրան դիմավորել են թուրք պաշտոնյաներ։
Վրաստանի ՆԳՆ միգրացիայի դեպարտամենտի աշխատակիցները ամսվա սկզբից արտաքսել են 54 օտարերկրացու, որոնց թվում կան նաև Ռուսաստանի քաղաքացիներ։ Այդ մասին ասվում է գերատեսչության մամուլի ծառայության հաղորդագրությունում։
Զելենսկիի ինքնաթիռը վայրէջք է կատարել Անկարայի «Էսենբողա» օդանավակայանում, որտեղ նրան դիմավորել են Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարար Մեհմեթ Նուրի Էրսոյը և այլ պաշտոնատար անձինք։
ԱՄՆ Մեյն նահանգից Սենատի թեկնածու Գրեհեմ Պլատների նախկին զուգընկերուհին պնդում է, որ Պլատները մոտ հինգ տարի առաջ իրեն ստիպել է սեռական հարաբերություն ունենալ իր հետ՝ չնայած իր անհամաձայնությանը։ Պլատները, սակայն, հերքում է կնոջ պնդումը․ գրում է Politico-ն։
Ռուսաստանը հույս ունի, որ ուկրաինական խաղաղ կարգավորման ուղղությամբ ԱՄՆ-ի ջանքերը կպսակվեն հաջողությամբ։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Արևմուտքը թույլ չի տա փոխել Ուկրաինայի վարչակարգը, այն իրենց լիովին բավարարում է
Ես սիրում եմ նրան, այն ամենը, ինչ նա անում է․ Ռյուտտեն՝ Թրամփի մասին
71-ամյա Գալինա Դոլգալևան, որը Կալինինգրադում փրկել է պատուհանից ընկնող երկու տարեկան տղային, կստանա Տիգրան Քեոսայանի անվան 17-րդ մրցանակը։ Այս մասին հայտարարել է «Ռոսիա սեգոդնյա» միջազգային մեդիախմբի և RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը։
Ռուսական արտահանման դիմաց իրականացվող վճարումներում ռուբլու մասնաբաժինը հասել է ռեկորդային 62%-ի՝ վկայում են Ռուսաստանի Կենտրոնական բանկի տվյալները։
Եվրոպական անվտանգության հարցը չի կարելի հանգեցնել բացառապես Եվրոպական միության օրակարգին, քանի որ այն պահանջում է ավելի համալիր մոտեցում։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը՝ ընդգծելով Անկարայի կենտրոնական դերը այդ գործընթացում։
Ամերիկացի պաշտոնյաները անորոշություն են հայտնում, թե արդյոք ՆԱՏՕ-ի առաջիկա գագաթնաժողովը Անկարայում «հարթ կանցնի»՝ հաշվի առնելով չափազանց լարված մթնոլորտը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի բացահայտ դժգոհությունը դաշինքի գործընկերներից։ Այս մասին հայտնել է CNN հեռուստաալիքը՝ հղում անելով աղբյուրներին։ Նրա տվյալներով՝ եվրոպացի առաջնորդները հույս ունեն Անկարայում հանդիպումն ավարտել առանց խոշոր հակամարտության՝ ծրագրելով պաշտպանության ոլորտում նոր խոստումներ, որպեսզի մեղմեն […]
«Ռուսաստանը նախընտրելի է համարում Ուկրաինայի հակամարտության դիվանագիտական կարգավորումը։ Սակայն, քանի որ Կիևը պատրաստ չէ դրան, այն կշարունակի ՍՎՕ-ն մինչև դրա նպատակների իրականացումը»։
Ղազախստանի նոր Սահմանադրությունը, որն ընդունվել է 2026 թվականի մարտի 15-ի հանրաքվեով և ուժի մեջ մտել հուլիսի 1-ին, երկրի գործող նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևին իրավունք է տալիս կրկին առաջադրվել նախագահի պաշտոնում, ասվում է հանրապետության Սահմանադրական դատարանի որոշման մեջ։
«Թույլ տվեք սկսել ֆուտբոլային փոքրիկ համեմատությամբ։ Ոչ մի թիմ չի հաղթում շնորհիվ միայն մեկ փայլուն խաղացողի։ Անհրաժեշտ են դարպասապահ, պաշտպաններ, կիսապաշտպաններ, հարձակվողներ։ Եվ այո, բոլորը նկատում են այն խաղացողին, որը խփում է հաղթական գոլը։
Անկարայում մեկնարկել է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը։ Սա դաշինքի առաջնորդների 36-րդ հանդիպումն է և պատմության մեջ 2–րդը, որ անցկացվում է Թուրքիայում։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դիտարկել է Եվրոպայում ամերիկյան ռազմական ներկայությունը մոտ մեկ երրորդով կրճատելու հնարավորությունը՝ որպես ՆԱՏՕ-ի անդամ երկրներին ուղղված «ազդանշան», հաղորդում է CNN-ը՝ վկայակոչելով իր աղբյուրները։