ԱՄՆ-ն ԵՄ-ում ինտերնետը կարող է անջատել

Եվրոպան գրեթե ամբողջությամբ կախված է ամերիկյան ամպային ծառայություններից, ուստի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը տեսականորեն կարող է «անջատել» ԵՄ ինտերնետը՝ առևտրային պատերազմների ֆոնին։ Այս մասին հաղորդում է Politico թերթը։

«Այն միտքը, որ նա (Թրամփը։- խմբ.) կարող է հրամայել անջատել ինտերնետը կամ անել ինչ-որ այլ բան, որը լուրջ վնաս կհասցնի տնտեսական շահերին, այլևս այդքան էլ անհավանական չէ»։

Միևնույն ժամանակ, Anexia ամպային ծառայություններ մատուցող ընկերության ղեկավար Ալեքսանդր Վինդբիչլերը հավելել է, որ եվրոպական տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը պետք է ավելի վաղ ուշադրություն դարձներ այս հարցում ԱՄՆ-ից իր «անառողջ կախվածությանը»։

Նույն թերթը նախկինում գրել էր, որ ԱՄՆ-ն այլևս ՆԱՏՕ-ի կամ եվրոպական անվտանգության շարժիչ ուժը չէ։

Հեղինակները կարծում են, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը գրեթե լքել է ՆԱՏՕ-ն իր առաջին ժամկետի ընթացքում, իսկ այժմ դարձել է ավելի անկանխատեսելի։

Տեսանյութեր

Լրահոս