Իրանը պետք է թույլ տա ԱԷՄԳ-ի տեսուչներին ստուգել միջուկային օբյեկտները. Գրոսի

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) տեսուչները պետք է անցկացնեն Իրանի միջուկային օբյեկտների ստուգում և արձանագրեն ուրանի պաշարները: Այս մասին հայտարարել է գործակալության տնօրեն Ռաֆայել Գրոսին։ Նրա ելույթի տեսանյութը տարածվել է X հարթակում ԱԷՄԳ-ի էջում։

«Նախևառաջ, մենք պետք է վերադառնանք բանակցությունների սեղանի շուրջը: Եվ դրա համար թույլ տվեք ԱԷՄԳ-ի տեսուչներին…. վերադառնալ Իրանի միջուկային օբյեկտներ և գրանցել ուրանի պաշարները, այդ թվում, առաջին հերթին, մինչև 60% հարստացված 400 կգ ուրանը», – ասել է նա ԱԷՄԳ կառավարիչների խորհրդի արտակարգ նիստում, որը նվիրված էր Իրանում երեք միջուկային օբյեկտների վրա ամերիկյան հարվածներից հետո ստեղծված իրադրությանը:

Ամերիկյան ավիահարվածներից և հետագա վերլուծությունից հետո ԱԷՄԳ-ն լայնամասշտաբ վնասներ է արձանագրել Սպահանի միջուկային օբյեկտում, այդ թվում՝ թունելների մուտքերում։ Ֆորդոյի միջուկային օբյեկտը նույնպես ուղիղ հարվածի է ենթարկվել, վնասները գնահատել հնարավոր չէ։ Լրացուցիչ հարվածներ են հասցվել Նաթանզի օբյեկտին, վնասվել է ուրանի հարստացման սարքը։

Գրոսին նաև հայտարարել է, որ բանակցությունները միակ ճանապարհն են՝ ապահովելու, որ Իրանն ապագայում միջուկային զենք չստեղծի։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30