Արցախի Հանրապետությունում բազմապրոֆիլ լաբորատորիա է ստեղծվում, վերանորոգման աշխատանքներն ավարտվում են:
Մայիսի 16֊ի ժամը 11։00֊ի դրությամբ Արցախում մեկուսացման մեջ է գտնվում 72 քաղաքացի:
Մայիսի 16-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 4283 դեպք, որոնցից 1791-ն` առողջացած, 55-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 2415 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 39005 թեստավորում:
Հայաստանում մայիսի 16-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 239 նոր դեպք:
Հայաստանում կորոնավիրուսով վարակված անձանցից 690-ը ունեն թոքաբորբ։
Գեղարքունիքի մարզում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը հասել է 225-ի, ապաքինվել է 78 քաղաքացի։
Մայիսի 15-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 4044 դեպք, որոնցից 1666-ն` առողջացած, 52-ը` մահվան ելքով:
Հայաստանում մայիսի 15-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 184 նոր դեպք: Մահացել է 3 քաղաքացի:
«Ինձ համար անհասկանալի է այս ամենը զավեշտի, կատակի վերածելը կամ սրամտելը, սա ինձ շատ է հիասթափեցնում։ Մենք ինչի՞ վրա ենք սրամտում, որ մենք այս կամ այն սահմանափակումը, միևնույն է, չենք անելու և, միևնույն է, մենք շատ հիվանդանալու ենք, միևնույն է, մենք շատ մահեր ենք տալու, դրա վրա ենք սրամտո՞ւմ»:
Մայիսի 14-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 3860 դեպք, որոնցից 1572-ն` առողջացած, 49-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 2218 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 36016 թեստավորում:
Հայաստանում մայիսի 14-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման142 նոր դեպք: Մահացել է 1 քաղաքացի:
Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ ստացվել են թեստավորված 31 փորձանմուշի հետազոտության արդյունքները, որոնցից 25-ը բացասական են, իսկ 6-ը՝ դրական, այսինքն՝ նրանց մոտ նոր կորոնավիրուսի (COVID-19) վարակը հաստատվել է:
Արմավիրի մարզում մայիսի 13-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 228 դեպք, կա 110 առողջացած քաղաքացի։
ԱՄՆ Սենատի առողջապահության, կրթության, աշխատանքի և կենսաթոշակների հանձնաժողովում անցկացվել են լսումներ երկրի գլխավոր համաճարակաբան դոկտոր Էնթոնի Ֆաուչիի մասնակցությամբ:
Մայիսի 13-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 3718 դեպք, որոնցից 1500-ն` առողջացած, 48-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 2149 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 34766 թեստավորում:
Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 180 նոր դեպք, ապաքինվել է ևս 70 մարդ:
Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից հայտնում են, որ «Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոն» ՊՈԱԿ-ի աշխատակիցները Շահումյանի շրջանի տարբեր համայնքներում ախտահանման և նոր կորոնավիրուսի թեստավորման աշխատանքներ են իրականացրել:
Այսօր աշխարհի մի շարք երկրներում նշվում է Բուժքույրերի միջազգային օրը: Մայիսի 12-ն ընտրվել է` ի պատիվ բուժքույրերի ծառայության հիմնադիր Ֆլորենս Նայթինգեյլի ծննդյան օրվա, և 1974 թվականից առիթն օգտագործվում է հումանիստական այս մասնագիտության տեր անձանց շնորհավորելու և կրկին երախտիքի խոսքեր հղելու համար:
Մայիսի 12-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 3538 դեպք, որոնցից 1430-ն` առողջացած, 47-ը` մահվան ելքով:
Շիրակի մարզում այս պահին մեկուսացման և ինքնամեկուսցման ցուցում ունի 271 քաղաքացի:
Մայիսի 11-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 3392 դեպք, որոնցից 1359-ն` առողջացած, 46-ը` մահվան ելքով:
Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 79 նոր դեպք, ապաքինվել է ևս 34 մարդ:
Ամփոփելով կորոնավիրուսային հիվանդության տարածման վերջին օրերի միտումները, ուզում եմ տեղեկացնել, որ մենք այս պահին գտնվում ենք դեպքերի 15 օրյա կրկնապատկման փուլում: Դա նշանակում է, որ եթե այս միտումը պահպանվի, ապա մենք մայիսի 24-ին կունենանք մոտ 6.350 դեպք, իսկ հունիսի 8-ին` մոտ 12.700 դեպք:
Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 146 նոր դեպք, ապաքինվել է ևս 49 մարդ:
ԱՄՆ սննդի և դեղորայքի վերահսկողության գերատեսչությունը (FDA) ամերիկահայ Նուբար Աֆեյանի «Moderna» բիոտեխնոլոգիական ընկերությանը թույլատրել է անցնել իր պատրաստած պատվաստանյութի հետազոտման երկրորդ փուլին:
Ռուսաստանում Առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչ Մելիտա Վույնովիչը գնահատել է կորոնավիրուսով կրկնակի վարակվելու հավանականությունը:
Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 145 նոր դեպք, ապաքինվել է ևս 33 մարդ:
Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից հայտնում են, որ նախօրեին թեստավորված 4 քաղաքացուց երկուսի փորձանմուշի արդյունքը դրական է եղել, երկուսինը՝ բացասական:
Արցախի Հանրապետությունում ավարտին են մոտենում «Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոն» ՊՈԱԿ-ում պետական միջոցներով իրականացվող 800 քմ ընդհանուր մակերեսով ՊՇՌ (Պոլիմերազային շղթայական ռեակցիա) լաբորատորիայի շինարարական և կահավորման աշխատանքները:
Մայիսի 7-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 2884 դեպք, որոնցից 1185-ն` առողջացած, 42-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 1648 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 28017 թեստավորում: