Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 451, մահվան՝ 5 նոր դեպք

Հայաստանում հուլիսի 24-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 451 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 36613-ի:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 4 քաղաքացի, մահացածների թիվը 692 է:

Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 1 դեպք: Հուլիսի 24-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 218 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 5 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 910-ի:

Մեկ օրում առողջացածների թիվը 490 է, ընդհանուր առողջացածներինը՝ 25734, փաստացի բուժվողներինը՝ 9969 (մեկ օրում նվազել է 44-ով): Մեկ օրում թեստավորվել է 1935 մարդ, ընդհանուր առմամբ առ այսօր թեստավորվել է 153814 քաղաքացի:

Տեսանյութեր

Լրահոս