Նոր կորոնավիրուսով վարակված երեք քաղաքացիներից մեկի կրկնակի թեստի արդյունքը բացասական է եղել:
Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության փոխանցմամբ՝ ստացվել են թեստավորված 27 քաղաքացու փորձանմուշի արդյունքները, որոնք բացասական են, ինչը նշանակում է, որ նոր կորոնավիրուսի վարակը նրանց մոտ չի հաստատվել:
Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի վարակման բացասական իմաստով ռեկորդային թիվ՝ ունենք վարակի 134 դեպք:
Ապրիլի 30֊ի ժամը 11։00֊ի դրությամբ Արցախում մեկուսացման մեջ է գտնվում 15 քաղաքացի:
Ապրիլի 30-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 2066 դեպք, որոնցից 929-ն` առողջացած, 32-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 1103 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 21125 թեստավորում:
Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 134 նոր դեպք, ապաքինվել է ևս 29 մարդ:
Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում այս պահին կորոնավիրուսով 66 հիվանդ է բուժվում, նրանցից 62-ը Շիրակի մարզի բնակիչ է։
Ապրիլի 29-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 1932 դեպք, որոնցից 900-ն` առողջացած:
Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 65 նոր դեպք, ապաքինվել է ևս 34 քաղաքացի:
Արցախում Նոր տիպի կորոնովիրուսի 8 հաստատված դեպք ունենք, 5-ը՝ առողջացման ելքով:
ԱՀ առողջապահության նախարար Արայիկ Բաղրյանը այսօր կայացած ԱՀ կառավարության նիստին գործադիրի քննարկմանն է ներկայացրել «Զինվորական ծառայության համար քաղաքացու կամ զինծառայողի պիտանիության աստիճանը որոշող հիվանդությունների ցանկը, ինչպես նաև քաղաքացու կամ զինծառայողի առողջական վիճակին հակացուցված զինվորական ծառայության պայմանները սահմանելու մասին» որոշման նախագիծը:
Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1 նոր դեպք:
Հայաստանում ապրիլի 28-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 59 նոր դեպք։ Վարակվածների ընդհանուր թիվը հասել է 1867-ի:
Հայաստանը շարունակում է ջանքեր գործադրել կորոնավիրուսի դեմ սեփական միջոցներով պայքարելու համար:
Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ նոր կորոնավիրուսի կասկածանքով թեստավորված 34 քաղաքացու փորձանմուշների հետազոտության արդյունքը բացասական է, ինչը նշանակում է, որ նրանց մոտ վարակը չի հաստատվել:
ՀՀ Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 6 նոր դեպք:
Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ նոր կորոնավիրուսով վարակված ևս մեկ քաղաքացի ապաքինվել և դուրս գրվել է բուժհաստատությունից:
Ապրիլի 27-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդությամբ ընդհանուր 1808 դեպք, որոնցից 848-ն` առողջացած, 29-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 931 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 18547 թեստավորում:
Հայաստանում ապրիլի 20-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 62 նոր դեպք։ Վարակվածների ընդհանուր թիվը հասել է 1808-ի:
Արտաշատի բժշկական կենտրոնից, որն այս պահին զբաղվում է կորոնավիրուսային հիվանդության բուժմամբ, ապաքինված դուրս է գրվել ծանր վիճակում եղած 1 պացիենտ:
ՀՀ Գեղարքունիքի մարզում վերջին երկու օրերի ընթացքում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 5 նոր դեպք: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը։ «Մարզում ընդհանուր ունենք 56 հաստատված դեպք։ Բոլոր նոր դեպքերի շփման շրջանակը պարզվել է, ըստ անհրաժեշտ ցուցումների կատարվում է քաղաքացիների մեկուսացման եւ ինքնամեկուսացման գործընթացը»,- գրել է Սանոսյանը։
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը «իմունային անձնագրերի» թողարկմանը դեմ է հանդես գալիս՝ նշելով, որ որևէ ապացույց չկա, որ կորոնավիրուսի հակամարմինները կայուն իմունային համակարգ են ապահովում հետագայում չվարակվելու համար, հայտնում է «Ռիա Նովոստի» գործակալությունը՝ հղում տալով կազմակերպության էջում հրապարակված հատարարությանը։
Արթիկ համայնքում կորոնավիրուսի մեկ դեպք է հաստատվել: Այս մասին հայտնում են Արթիկի համայնքապետարանից:
Ապրիլի 25֊ի ժամը 11։00֊ի դրությամբ՝ Արցախում նոր կորոնավիրուսով վարակված 8 քաղաքացիներից 4֊ը բուժվել են։
Ապրիլի 25-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 1677 դեպք, որոնցից 803-ն` առողջացած, 28-ը` մահվան ելքով:
Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 81 նոր դեպք, ապաքինվել է ևս 75 քաղաքացի:
Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 73 նոր դեպք, ապաքինվել է ևս 69 քաղաքացի:
Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից հայտնում են, որ նոր կորոնավիրուսի կասկածանքով թեստավորված ևս մեկ քաղաքացու փորձանմուշի հետազոտության արդյունքը դրական է, ինչը նշանակում է, որ նրա մոտ վարակը հաստատվել է:
Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից հայտնում են, որ նոր կորոնավիրուսի կասկածանքով թեստավորված 17 քաղաքացու փորձանմուշների հետազոտության արդյունքը բացասական է, ինչը նշանակում է, որ նրանց մոտ վարակը չի հաստատվել: