Արցախում հաստատվել է COVID-19-ի 4 նոր դեպք

Արցախում հուլիսի 23-ին կորոնավիրուսային վարակը հաստատվել է 187 քաղաքացու մոտ, որից 134-ն առողջացած: Այս մասին տեղեկացնում են ԱՀ առողջապահության նախարարությունից։

Արցախում ընդհանուր առմամբ, կատարվել է 4216 թեստավորում: Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 4 նոր դեպք: Վարակակիրներից 3-ը Ստեփանակերտ քաղաքից են, նախկինում հաստատված դեպքի շրջանակից: 1 դեպք էլ հայտնաբերվել է Ասկերանում հաստատված բռնկման օջախի կոնտակտավորի՝ Իվանյանի համայնքի բնակչի մոտ:

Կա 76 մեկուսացված անձ։ Փաստացի բուժում է ստանում 43 պացիենտ: Երկրում մահվան դեպքեր չեն արձանագրվել։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031