Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 442 նոր դեպք. մահացել է 21 մարդ
Հայաստանում հուլիսի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 442 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 33559-ի:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 13 քաղաքացի, մահացածների թիվը 34001 է:
Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 8 դեպք: Հուլիսի 17-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 197 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 21 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 817-ի:
Մեկ օրում առողջացածների թիվը 561 է, ընդհանուր առողջացածներինը՝ 22492, փաստացի բուժվողներինը՝ 10692 (մեկ օրում նվազել է 140-ով): Մեկ օրում թեստավորվել է 1704 մարդ, ընդհանուր առմամբ առ այսօր թեստավորվել է 143114 քաղաքացի: