Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 566 նոր դեպք, ապաքինվել է ևս 240 մարդ:
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի առողջապահության նախարար Եկատերինե Տիկարաձեի հետ:
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը «Ֆեյսբուք»-ի ուղիղ եթերով ներողություն խնդրեց Հայաստանում նոր տեսակի կորոնավիրուսի տարածման սկզբում թույլ տված հնարավոր սխալների համար:
Արարատի մարզում վերջին տվյալներով արձանագրվել է կորոնավիրուսից մահվան 17 դեպք, վարակվածների թիվը հասել է 1 165-ի:
Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից ստացված տեղեկատվության համաձայն, նոր կորոնավիրուսի վարակը հաղթահարել է ևս 2 քաղաքացի:
Մարտունու բժշկական կենտրոնի տարածքում առաջիկա օրերի ընթացքում կբացվի կորոնավիրուսային վարակով պացիենտների բուժման համար առանձնացված բաժանմունք:
Հայաստանում հունիսի 10-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 428 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 14 103-ի:
Հայաստանը 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսով վարակման ցուցանիշով պահպանում է առաջատարի դիրքը տարածաշրջանում:
Նախագահ Սարգսյանը նշել է, որ հանդիպման նպատակն է առողջապահության ոլորտի պատասխանատու ներկայացուցիչների, հայտնի մասնագետների հետ քննարկել երեք հիմնական հարց՝ համավարակի հետ կապված ներկա իրավիճակը և առաջիկա անելիքներն, առողջապահական համակարգի կառավարման (մենեջմենթի) հետ կապված խնդիրները և թե ինչով կարող են Հանրապետության նախագահն ու նախագահական ինստիտուտն աջակցել այդ խնդիրների լուծմանը և համավարակի հաղթահարմանը:
Նոր կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում Վրաստանում բնակվող մի քանի հայ Հայաստանին նվիրաբերել է 27 շնչառական սարք։
Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից ստացված տեղեկատվության համաձայն, նոր կորոնավիրուսի վարակը հաստատվել է ևս 5 քաղաքացու մոտ:
Կորոնավիրուսից առողջացել և հիվանդանոցից մինչ օրս դուրս է գրվել Շիրակի մարզի 192 բնակիչ։
Հունիսի 9-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 13675 դեպք, որոնցից 4451-ն` առողջացած, 217-ը` մահվան ելքով:
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հանդիպել է կորոնավիրուսային հիվանդությամբ զբաղվող բժշկական կազմակերպությունների ղեկավարներին:
«Դիլիջան» բժշկական կենտրոնը 55 սովորական և 5 վերակենդանացման մահճակալներով 2-3 օրից կմիանա կորոնավիրուսի դեմ պայքարի առողջապահական համակարգին և կսկսի ընդունել կորոնավիրուսով հիվանդների։
Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 195 նոր դեպք, ապաքինվել է ևս 85 մարդ:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը վերանայել է դիմակ կրելու հարցով իր առաջարկությունը։
Հայաստանում շուրջ 200 կորոնավիրուսով հիվանդ քաղաքացի սպասում է հոսպիտալացման իր հերթին:
«Որպես կանոն՝ վարակներից հետո ձևավորվում է իմունային հիշողություն տվյալ վարակի նկատմամբ, ինչը թույլ է տալիս պաշտպանվել, կապ չունի՝ ա՞յս վիրուսն է, թե՞ ուրիշ վիրուս: Կոնկրետ կորոնավիրուսի պարագայում արդեն ինչ-որ նախնական աշխատանքներ կան, որոնք ցույց են տալիս, որ, այո՛, իմունային հիշողություն, իմունիտետ կոչվածը ձևավորում է: Բայց որքան երկար կարող է տևել, դեռևս հետազոտության առարկա է: Որովհետև այդ վիրուսով մարդիկ հետաքրքրված են, հետազոտում են վերջին 4-5 ամիսները, բայց դա քիչ է հստակ պատասխան ունենալու համար՝ արդյո՞ք իմունիտետը երկարատև կլինի, կարճատև կլինի:
Այսօրվանից կսկսի գործել կորոնավիրուսային հիվանդության կասկածով պացիենտների ևս մեկ տրիաժ (ընդունման, ախտորոշման և տեղափոխման) կենտրոն՝ Այրվածքաբանության ազգային կենտրոնի բազայի վրա։
Հայաստանի առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը և ՌԴ առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն քննարկել են կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը:
Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից հայտնում են, որ նոր կորոնավիրուսի (COVID-19) վարակը հաստատվել է ևս 2 քաղաքացու մոտ, ովքեր Ստեփանակերտի բնակիչներ են:
Այս իրավիճակում մենք ունենք մեկ պրոբլեմ, և մեր պրոբլեմն հետևյալն է․ կորոնավիրուսով հիվանդացած բոլոր քաղաքացիներին կարողանալ պատշաճ օգնություն ցուցաբերել:
Հունիսի 6-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 12364 դեպք, որոնցից 3720-ն` առողջացած, 190-ը` մահվան ելքով:
Հայաստանում հունիսի 6-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 547 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 12․364-ի:
«Պարո՛ն նախարար, 3 ամսից ավելի է՝ այս վիրուսով տառապում է հայ ժողովուրդը, դուք պրոտոկոլ ստեղծե՞լ եք, թե այդ հիվանդին ի՞նչ բուժում պետք է նշանակեք, ե՞րբ պետք է նշանակեք, և ե՞րբ եք հասկանում՝ հիվանդը լավացե՞լ է, թե՞ ոչ։ Ես կարծում եմ, որ չկա, որովհետև եթե լիներ, հիմա առողջապահության նախարարը դա դրոշակ էր դարձրել։ Պետք է արագ դա ստեղծել, և եթե քաղաքացին մարզից է, Երևան չբերել, այդ պրոտոկոլը տալ մարզային բժիշկներին և ասել, թե ինչպես պետք է վարվել հիվանդի հետ։ Ասում են՝ անտիբիոտիկ են տալիս, բայց անտիբիոտիկը վիրուսի դեմ անզոր է։ Այդ պրոտոկոլը ստեղծելու համար պետք էր նաև միջազգային գործընկերների հետ խորհրդակցել»։
Նախորդ երկու օրերի դրությամբ Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 619 դեպք, որոնցից 309-ն` առողջացած, 8-ը` մահվան ելքով:
Հունիսի 5-ի դրությամբ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով 84 հիվանդ է բուժվում, 37-ը Շիրակի մարզի բնակիչ է։
Արցախում կորոնավիրուսային հիվանդությունից ապաքինվածների թիվն ավելացել է 3-ով, ընդհանուր բուժվել է 31 քաղաքացի։
Հայաստանում հունիսի 5-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 596 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 11817-ի: