Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 461, մահվան՝ 15 նոր դեպք

Հայաստանում հուլիսի 18-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 461 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 34 462-ի:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 11 քաղաքացի, մահացածների թիվը 631 է:

Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 4 դեպք: Հուլիսի 18-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 201 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 15 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 832-ի:

Մեկ օրում առողջացածների թիվը 631 է, ընդհանուր առողջացածներինը՝ 23 123, փաստացի բուժվողներինը՝ 10 507 (մեկ օրում նվազել է 185-ով): Մեկ օրում թեստավորվել է 1969 մարդ, ընդհանուր առմամբ առ այսօր թեստավորվել է 145 083 քաղաքացի:

Տեսանյութեր

Լրահոս