ԱՄԷ-ն և ՉԺՀ-ն աշխարհում առաջինն են ձեռնամուխ եղել COVID-պատվաստանյութի թեստավորման եզրափակիչ փուլին
Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) եւ Չինաստանի մասնագետներն աշխարհում առաջինն են անցել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի փորձարկումների երրորդ՝ եզրափակիչ փուլին: Այդ մասին հայտնել է «Ալ Արաբիա» համարաբական հեռուստաալիքը:
«Աբու Դաբիում բազավորված G42 ընկերությունը Sinopharm CNBG (չինական ընկերության) հետ համագործակցությամբ փորձարկում կանցկացնի Աբու Դաբիի առողջապահության դեպարտամենտի եւ առողջապահության նախարարության ղեկավարությամբ»,-ասվում է G42-ի հայտարարության մեջ:
Այդ գործընկերությունը կօգնի պատվաստանյութից արագորեն օգտվելու հնարավորություն ընձեռել ԱՄԷ-ի բնակիչներին՝ հաշվի առնելով դրա արտադրությունը Աբու Դաբիում»,-նշվում է հայտարարության մեջ:
Հունիսին հայտնի էր դարձել, որ CNBG-ն պատվաստանյութի փորձարկումների երրորդ փուլն է անցկացնելու ԱՄԷ-ում:
Արեւմտյան ԶԼՄ-ներն այն ժամանակ նշել էին, որ փորձարկումների երրորդ փուլի համար պահանջվում են հազարավոր մասնակիցներ, իսկ հետազոտությունը պետք է կատարվի այն երկրում, որտեղ վիրուսը լայնորեն տարածված է, այսինքն՝ բնական միջավայրում: CNBG-ում ավելի ուշ հայտարարել են, որ կորոնավիրուսի դեմ իր կողմից մշակված միանգամից երկու պատվաստանյութերը հաջող արդյունքներ են արձանագրում:
ԶԼՄ-ները նշել են, որ Չինաստանը, որտեղ հավանության է արժանացել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի միանգամից ութ նախատիպերի մշակումը, դեռեւս աշխարհում այդ ոլորտի առաջատարն է, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: