Ճապոնիայում ցանկանում են գործարկել կորոնավիրուսի թեստավորման դյուրացված համակարգ

Միջազգային գործարար ուղեւորությունների ակտիվացման համար Ճապոնիայի իշխանությունները պլանավորում են դյուրացնել կորոնավիրուսի անալիզների հանձնումը բիզնեսմենների համար: Այդ մասին հաղորդել է NewsOnJapan-ը: Ճապոնիայի կառավարությունը բիզնեսմեններին առաջարկում է կորոնավիրուսի թեստը հանձնել նախքան նրանց հայտնվելը երկրում: Իշխանություններն այդ մասին բանակցություններ են վարում 16 երկրների հետ, դրանց թվում են՝ Չինաստանը, Թաիլանդը եւ Վիետնամը:

Պլանավորվում է, որ նոր համակարգը կսկսի աշխատել սեպտեմբերի վերջին: Ճապոնիայի առեւտրի եւ արդյունաբերության նախարարության տվյալների համաձայն, ներկայում միայն մի քանի հարյուր մարդ հնարավորություն ունի թեստավորում անցնել աշխատանքի գծով արտասահման մեկնելուց մեկ օր առաջ: Նոր համակարգի շնորհիվ դա հասանելի կլինի բոլոր ցանկացողներին: Տվյալների բազայում կլինի բժշկական հաստատությունների մեծ ցուցակ, որոնք տրամադրում են այդ ծառայությունը: Առանձին օդանավակայաններում նույնպես հատուկ սարքեր կտեղադրեն թեստավորման համար, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Տեսանյութեր

Լրահոս