Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 354 նոր դեպք. 10 մարդ մահացել է

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 354 նոր դեպք, ապաքինվել է ևս 631 մարդ:

Արձանագրվել է մահվան 10 դեպք: Պացիենտները եղել են 70 (կին), 65 (տղամարդ), 41 (տղամարդ), 61 (տղամարդ), 82 (տղամարդ), 79 (տղամարդ), 72 (տղամարդ), 63 (տղամարդ), 76 (կին) և 64 (տղամարդ) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 3 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 228 է:

https://www.facebook.com/ArmenianUnifiedInfoCenter/photos/a.286192515550016/749632512539345/?type=3&theater

 

 

Տեսանյութեր

Լրահոս