ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինը տեղեկացնում է «Կետոնալ 100 մգ մոմիկներ» դեղի որոշ սերիաների հետկանչի մասին։ Այս մասին հայտնեցին ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնից։
«Այս թեստերի արտադրությունը միանգամյա գործունեություն է, որն ուղղված է կորոնովիրուսի համաճարակի դեմ պայքարում մեր երկրին աջակցելուն: Մենք, որպես գիտական կազմակերպություն տվել են արդյունքը, շարունակությունը պետք է անեն արդեն համապատասխան ընկերությունները: Շատ կցանկանայի, որ հետագայում Հայաստանում ձևավորվեն ընկերություններ կամ եղած ընկերությունները կարողանային օգտագործել մեր փորձն արդեն արտադրական մասշտաբներով գործն առաջ տանելու համար: Թե չէ, դա մեր շրջանակից դուրս է, մենք գիտական հետազոտություններով ենք զբաղվում»,- ասաց նա:
Հայաստանում կորոնավիրուսի ախտորոշման նպատակով ՊՇՌ մեթոդով լաբորատոր հետազոտություններ իրականացնող լաբորատորիաների աշխատանքը կգնահատվի բազմակողմանիորեն: Պարետի որոշմամբ՝ արտակարգ դրության ժամանակ կորոնավիրուսի ախտորոշման նպատակով ՊՇՌ մեթոդով լաբորատոր հետազոտություններ իրականացնող լաբորատորիաներում դիտարկումներ (այդ թվում՝ որակի արտաքին հսկողություն) իրականացնելու նպատակով ստեղծվում է մասնագիտական խումբ:
Արցախում կորոնավիրուսի 1 նոր դեպք է գրանցվել։ Ընդհանուր առմամբ Արցախում հաստատված դեպքերի թիվը 251 է, որոնցից 227-ն առողջացել է։
Հայաստանում օգոստոսի 10-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 23 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 40433-ի:
Արցախում կորոնավիրուսային հիվանդության 2 նոր դեպք է գրանցվել: Ընդհանուր առմամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 250 դեպք, առողջացել է 213 քաղաքացի:
Հայաստանում օգոստոսի 8-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 200 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 40 185-ի:
Ինֆեկցիոնի հարգելի բժիշկներ, բուժքույրեր եւ ամբողջ անձնակազմ, որ վերջին կես տարին պայքարում եք առաջնագծում, օրուգիշեր, տունուտեղ մոռացած…
COVID-19-ի դեմ պատվաստանյութը, որը մշակվել է Գամալեյայի անվան կենտրոնի կողմից, մոտ օրերս գրանցում է անցնելու:
Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը ներկայացրել է Հայաստանում բուժաշխատողների շրջանում COVID-19 հակամարմինների շճաբանական հետազոտության արդյունքների համառոտ նկարագրություն։
Արցախում օգոստոսի 7-ի դրությամբ կորոնավիրուսային հիվանդության նոր դեպքեր չեն գրանցվել:
Հայաստանում օգոստոսի 7-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 166 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 39985-ի:
Արցախի Հանրապետությունում օգոստոսի 6-ի դրությամբ նոր տիպի կորոնավիրուսով վարակված 46 քաղաքացի շարունակում է բուժում ստանալ․ նրանցից 6-ի վիճակը ծանր է։
ՀՀ առողջապահության նախարարությունը շահերի բախում չի տեսնում բժշկական ծառայություններ մատուցող «Միբս» ընկերության հետ պայմանագիր կնքելու հարցում։
Արցախում օգոստոսի 6-ի դրությամբ կորոնավիրուսային վարակը հաստատվել է 248 քաղաքացու մոտ, որից 201-ն առողջացած:
Հայաստանում օգոստոսի 6-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 233 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 39819-ի:
Կրծքի կաթի միջոցով մանկիկների՝ կորոնավիրուսով վարակման վտանգը չափազանց փոքր է, ուստի Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) խորհուրդ չի տալիս դադարեցնել կրծքով կերակրելն այն դեպքում, եթե մոր մոտ կորոնավիրուսի հարուցած հիվանդություն՝ COVID-19 է հայտնաբերվել:
Ֆրանսիայի գիտական խորհուրդը, որն աշխատում է երկրի կառավարությանն առընթեր, կարծում է, որ առաջիկա ամիսներին երկիրը կբախվի COVID-19 կորոնավիրուսի երկրորդ ալիքին:
Շիրակի մարզում նվազել է կորոնավիրուսով վարակված քաղաքացիների թիվը:
Արցախի Հանրապետությունում օգոստոսի 5-ի դրությամբ՝ կորոնավիրուսի 1 նոր դեպք է հաստատվել:
Հայաստանում օգոստոսի 5-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 288 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 39 586-ի:
Գամալեյայի անվան ազգային ուսումնասիրությունների կենտրոնը պլանավորում է երեխաների վրա COVID-19-ի պատվաստանյութի հետազոտությունն սկսել հաջորդ տարվա հունվար-փետրվարին:
Գերմանիայում կորոնավիրուսի երկրորդ ալիքը, որի մասին այդքան շատ նախազգուշացնում էին փորձագետներն, արդեն սկսվել է:
Հարավային Կորեայում COVID-19-ով վարակված 106 պացիենտներից չորսը, որոնք ընդունել են «Ռեմդեսիվիր» ամերիկյան փորձնական դեղամիջոցը, ունեցել են այնպիսի կողմնակի ազդեցություններ, ինչպիսիք են՝ լյարդի մեծացումը եւ ցանը՝ մաշկի վրա:
Հայկական YEA Engineering ընկերությունը COVID-19 բուժման ընթացքում կիրառվող VITAL թոքերի արհեստական օդափոխման համակարգեր մշակելու և արտադրելու լիցենզավորում է ստացել:
Արցախի Հանրապետությունում օգոստոսի 4-ի դրությամբ՝ կորոնավիրուսի 4 նոր դեպք է գրանցվել:
Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 196 նոր դեպք, ապաքինվել է ևս 511 մարդ:
ԱՄՆ-ում մինչեւ տարեվերջ, հավանաբար, պատրաստ կլինի COVID-19 կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը:
ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Ճապոնիան եւ Եվրամիության երկրները պայմանավորվել են կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի 1,3 միլիարդ չափաբաժին գնելու շուրջ, որը դեռ չի ստեղծվել:
Կորոնավիրուսային վարակի դեպքում, ինչպես դա հաճախ տեղի է ունենում վիրուսային այլ հիվանդությունների դեպքում, պաթոգենեզը կամ ախտածնությունը, այլ կերպ՝ հիվանդության զարգացման ընթացքը, բարդ է: Այսինքն՝ մի կողմից՝ վիրուսն օրգանիզմում առաջացնում է սիստեմային խախտում, մյուս կողմից՝ կարող է նպաստել երկրորդային վարակի առաջացմանը (բակտերիալ կամ սնկային), կամ խրոնիկ հիվանդության սրացման, որը պացիենտն արդեն ունի: