Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 1563, մահվան՝ 44 նոր դեպք

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 38 քաղաքացի, մահացածների թիվը 2040 է:

Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 6 դեպք: Նոյեմբերի 25-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 513 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 44 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 2553-ի:

Մեկ օրում առողջացածների թիվը 1969 է, ընդհանուր առողջացածներինը՝ 100 913, փաստացի բուժվողներինը՝ 25 619 (մեկ օրում նվազել է 450-ով): Մեկ օրում արվել է 4198 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 494568 թեստ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30