Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 813, մահվան՝ 30 նոր դեպք

Հայաստանում նոյեմբերի 24-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 813 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 127 522-ի:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 26 քաղաքացի, մահացածների թիվը 2002 է:

Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 4 դեպք: Նոյեմբերի 24-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 507 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 30 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 2509-ի:

Մեկ օրում առողջացածների թիվը 3845 է, ընդհանուր առողջացածներինը՝ 98 944, փաստացի բուժվողներինը՝ 26 069 (մեկ օրում նվազել է 3062-ով): Մեկ օրում արվել է 1977 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 490 370 թեստ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30