Կորոնավիրուսի դեմ «Սպուտնիկ V» ռուսաստանյան պատվաստանյութը ցուցադրում է անվտանգության եւ հակամարմինների մշակման ընդունելի մակարդակ:
Մոսկվայում ավելի քան 300 մարդ պատվաստում է ստացել կորոնավիրոսի դեմ պատվաստանյութի հետգրանցումային փորձարկումների շրջանակներում. օրինակ՝ 14 տոկոսի մոտ առաջանում են թուլության գանգատներ, օրվա ընթացքում մկանային ցավեր, երբեմն ջերմություն է լինում:
Արցախում սեպտեմբերի 15-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 3 նոր դեպք:
Երեկվանից մամուլում ակտիվորեն շրջանառվում է տեղեկատվություն, թե իբր նախարար Արսեն Թորոսյանն աբսուրդային հրաման է արձակել և ԱՆ-ի գրությամբ հրամայված է բոլոր բուհերին ու միջին մասնագիտական հաստատություներին ազատվել 65 և ավել տարիք ունեցող բոլոր դասախոսներից, ինչի կապակցությամբ հայտնում եմ, որ նշվածը չի համապատասխանում իրականությանը և ներկայացվում է այլ քողի ներքո և խեղաթյուրված է։
Սեպտեմբերի 15-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 46119 դեպք, որոնցից 41941-ն` առողջացած, 920-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 2975 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 243704 թեստավորում:
Հայաստանում սեպտեմբերի 15-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 150 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 46119-ի:
Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակի՝ COVID-19-ի հաստատված դեպքերի թիվն անցել է 29 միլիոն 259 հազարից:
Աշխարհում պատվաստանյութեր արտադրող խոշորագույն ընկերություններից մեկի՝ Հնդկաստանի բուժաշիճուկի ինստիտուտի ղեկավար Ադար Պունավալան կարծում է, որ COVID-19-ի դեմ պատվաստանյութերի անբավարարությունն աշխարհում կպահպանվի առնվազն մինչեւ 2024 թ. վերջը։
Ավելի քան 250 մոսկվացիներ COVID-19-ի դեմ պատվաստում են ստացել հետազոտությունների հինգ օրվա ընթացքում. ճնշող մեծամասնությունը պատվաստումից հետո իրեն շատ լավ է զգում:
ՀՀ Վայոց ձորի մարզում մարտի 16-ից սեպտեմբերի 14-ն ընկած ժամանակահատվածի տվյալներով հաստատվել է նոր տիպի կորոնավիրուսային հիվանդության (COVID 19) 351 դեպք: Փաստացի բուժում է ստանում 49 քաղաքացի:
Աջարիայից եւ Քութայիսից հետո բնակչության անվճար թեստավորում են սկսել անցակցնել նաեւ Վրաստանում:
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը գտնվում է Արցախի Հանրապետությունում: Նախարարը հանդիպումներ է ունեցել Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի և առողջապահության նախարար Արարատ Օհանջանյանի հետ:
Վրաստանում վերջին օրը կորոնավիրուսով վարակման հայտնաբերվաօ դեպքերի թիվն ավելացել է 165-ով: StopCov պաշտոնական կայքի տվյալներով՝ երկրում վարակվածների ընդհանուր թիվը կազմում է 2 392:
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 14-ին ընդունել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի գլխավորած պատվիրակությանը:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) սպասում է, որ Եվրոպայում կորոնավիրուսի պատճառով մահերի թիվը հոկտեմբերին եւ նոյեմբերին կավելանա:
Սեպտեմբերի 14-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 45969 դեպք, որոնցից 41693-ն` առողջացած, 919-ը` մահվան ելքով, տեղեկացնում է Առողջապահության նախարարությունը:
ԱՀ առողջապահության նախարարության փոխանցած տեղեկատվության համաձայն, hանրապետությունում հաստատվել է կորոնավիրուսային վարակի (COVID-19) 2 նոր դեպք, գրում է Տեղեկատվական շտաբը։
Հայաստանում սեպտեմբերի 14-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 107 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 45969-ի:
Ռուսաստանում սեպտեմբերի 12-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 5488 նոր դեպք:
Արցախի Հանրապետությունում սեպտեմբերի 12-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի 5 նոր դեպք:
Հայաստանում սեպտեմբերի 12-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 172 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 45 675-ի:
Պարզաբանում է նյարդաբանության գծով ՀՀ ԱՆ խորհրդատու Սամսոն Խաչատրյանը:
Բժիշկ-իմունաբան Վլադիսլավ Ժեմչուգովը թվարկել է այն հիվանդությունները, որոնց դեպքում կորոնավիրուսի դեմ պատվաստումը բացարձակապես հակացուցված է:
Օգոստոսի 31-ից սեպտեմբերի 11-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանում արձանագրվել է ալկոհոլային թունավորման 46 դեպք (մեթանոլ), որից 20-ը մահվան ելքով, իսկ 25-ը բուժում ստանալուց հետո դուրս է գրվել: Դեպքերից 29-ը արձանագրվել է Արմավիրի մարզում՝ 10 մահվան ելքով, 15-ը Երևանում՝ 8-ը մահվան ելքով, 2-ը Կոտայքի մարզում՝ 2 մահվան ելքով:
Արցախի Հանրապետությունում հաստատվել է կորոնավիրուսի հինգ նոր դեպք:
Սեպտեմբերի 11-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 45503 դեպք, որոնցից 41434-ն` առողջացած, 909-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 2880 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 231259 թեստավորում:
Հայաստանում սեպտեմբերի 11-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 177 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 45 503-ի:
Կորոնավիրուսի դեմ AstraZeneca ընկերության պատվաստանյութի կլինիկական փորձարկումների դադարեցումը պարտադիր չէ, որ հետքայլ նշանակի պատրաստուկի մշակման գործում:
Lancet միջազգային գիտական առաջատար հանդեսը կորոնավիրուսի դեմ «Սպուտնիկ V» ռուսաստանյան պատվաստանյութին նվիրված հետազոտության հեղինակներին առաջարկել է պատասխանել գործընկերների հարցերին, որոնք կասկածում են ռուսաստանցի գիտնականների եզրակացություններին:
Օգոստոսի 31-ից սեպտեմբերի 10-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանում արձանագրվել է ալկոհոլային թունավորման 46 դեպք (մեթանոլ), որից 19-ը մահվան ելքով: Դեպքերից 29-ը արձանագրվել է Արմավիրի մարզում՝ 10 մահվան ելքով, 15-ը Երևանում՝ 7-ը մահվան ելքով, 2-ը Կոտայքի մարզում՝ 2 մահվան ելքով: