Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 549, մահվան՝ 29 նոր դեպք
Հայաստանում նոյեմբերի 16-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 549 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 117 886-ի։
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 25 քաղաքացի, մահացածների թիվը 1788 է:
Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 4 դեպք։ Նոյեմբերի 16-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 454 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 29 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 2242-ի:
Մեկ օրում առողջացածների թիվը 881 է, ընդհանուր առողջացածներինը՝ 75 865, փաստացի բուժվողներինը՝ 39 779 (մեկ օրում նվազել է 361-ով): Մեկ օրում արվել է 1550 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 465 551 թեստ: