ՌԴ-ում մեկնարկել են «Վեկտոր» գիտական կենտրոնի պատվաստանյութի հետգրանցումային հետազոտությունները

Ռոսպոտրեբնադզորի ղեկավար Աննա Պոպովան հայտնել է «Վեկտոր» գիտական կենտրոնի կողմից կորոնավիրուսի դեմ մշակված պատվաստանյութի հետգրանցումային հետազոտությունների սկսվելու մասին:

«Հոկտեմբերի 13-ին գրանցվել է ռուսաստանյան երկրորդ պատվաստանյութը՝ «ԷպիՎակԿորոնա»-ն եւ այժմ անցկացվում է հետգրանցումային կլինիկական փորձարումների երրորդ փուլը»,-նոյեմբերի 17-ին հայտարարել է Պոպովան՝ հանդես գալով «Նոր գիտական տվյալներ COVID-19 կորոնավիրուսային վարակի մասին» վիրտուալ գիտաժողովում:

Նրա խոսքով՝ ՌԴ-ում շարունակվում է պատվաստանյութերի մշակումն ու թողարկումը: «Օգոստոսի 11-ին Ռուսաստանի առողջապահության նախարարությունը գրանցել է կորոնավիրուսի դեմ աշխարհում առաջին պատվաստանյութը՝ «Սպուտնիկ V»-ն, որն իրեն բավականին լավ է դրսեւորել ե՛ւ կլինիկական փորձարումների ժամանակ, եւ արդեն այսօր՝ ըստ հետգրանցումային հետազոտությունների առաջին արդյունքների»,-ասել է Ռոսպոտրեբնադզորի ղեկավարը:

«Սպուտնիկ V»-ն մշակվել Է Գամալեյայի անվան համաճարակաբանության եւ մանրԷաբանության ազգային հետազոտական կենտրոնում (ՀՄԱՀԿ)՝ Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի (ՌՈւՆՀ) հետ համատեղ: Այն ստեղծվել է մարդու ադենովիրուսային վեկտորի բազայի վրա: Այժմ այն հետգրանցումային կլինիկական փորձարումների փուլ է անցնում Մոսկվայում: Այնուհետեւ Ռոսպոտրեբնադզորի «Վեկտոր» գիտական կենտրոնը մշակել է «ԷպիՎակԿորոնա» պատվաստանյութը:

Իր պատվաստանյութն է ստեղծել նաեւ Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի Չումակովի անվան կենտրոնը: Այս պատրաստուկը նույնպես կլինիկական փորձարկումների փուլ է անցնում, որին մասնակցում են 300 կամավորներ: Ինչպես սպասվում է, պատվաստանյութը գրանցում կարող է ստանալ մինչեւ տարեվերջ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Տեսանյութեր

Լրահոս