Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 1520, մահվան՝ 40 նոր դեպք

Հայաստանում նոյեմբերի 19-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 1520 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 121 979-ի։

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 31 քաղաքացի, մահացածների թիվը 1870 է:

Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 9 դեպք։ Նոյեմբերի 19-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 478 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 40 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 2348-ի:

Մեկ օրում առողջացածների թիվը 8319 է, ընդհանուր առողջացածներինը՝ 88 388, փաստացի բուժվողներինը՝ 31 243 (մեկ օրում նվազել է 6839-ով): Մեկ օրում արվել է 3796 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 475 986 թեստ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30