Վենեսուելան ցանկանում է տեղայնացնել «Սպուտնիկ V»-ի արտադրությունն իր տարածքում
Վենեսուելան ակնկալում է տեղայնացնել կորոնավիրուսի դեմ ռուսաստանյան «Սպուտնիկ V» պատվաստանյութի արտադրությունն իր տարածքում: Այդ մասին հայտարարել է Վենեսուելայի փոխնախագահ Դելսի Ռոդրիգեսը: «Մենք արդեն ստացել ենք ռուսաստանյան «Սպուտնիկ V» պատվաստանյութի 2 հազար չափաբաժին՝ կլինիկական փորձարկումների երրորդ փուլին մասնակցելու համար… Եվ մենք մշտական շփման մեջ ենք պատվաստանյութի արտադրողների հետ, որպեսզի կարողանանք այն արտադրել մեր երկրում»,-ասել է Ռոդէրիգեսը:
Պատասխանելով այն հարցին, թե որ փուլում է գտնվում արտադրության հնարավոր տեղայնացման քննարկումը, Ռոդրիգեսը նշել է, որ Կարակասն «առաջարկել է ոչ միայն գնել ռուսաստանյան պատվաստանյութը, այլեւ դառնալ դրա արտադրողը եւ այն արտադրել Վենեսուելայում»: Նա նշել է, որ պլանավորվում Վենեսուելայի ներկայացուցչիների շփումները ռուսաստանյան պատվաստանյութի արտադրողների հետ՝ համագործակցության բոլոր ասպեկտները քննարկելու համար: Ռուսաստանի առողջապահության նախարարությունն օգոստոսին գրանցել է կորոնավիրուսի դեմ աշխարհում առաջին պատվաստանյութը, որը մշակվել է Գամալեյայի անվան համաճարակաբանության եւ մանրէաբանության ազգային հետազոտական կենտրոնում (ՀՄԱՀԿ)՝ Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի (ՌՈւՆՀ) հետ համատեղ: Այն ստեղծվել է մարդու ադենովիրուսային վեկտորների բազայի վրա: ՌՈւՆՀ-ն գործընկերների հետ նաեւ կլինիկական ուսումնասիրություններ է անցկացնում Բելառուսում, Արաբական Միացյալ Էմիրություններում եւ Վենեսուելայում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: