Եվրամիությունում մտադիր չեն օգտագործել COVID-19-ի դեմ ռուսաստանյան պատվաստանյութերը

Եվրամիությունում կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարելու համար օգտագործվելու են այն պատվաստանյութերը, որոնք արտադրվել են ԵՄ-ի երկրներում: Այդ մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի (ԵՀ) պաշտոնական ներկայացուցիչ Էրիկ Մամերը:

Ինչպես մամուլի քարտուղարն ասել է նոյեմբերի 12-ին Բրյուսելում անցկացված ճեպազրույցում, ԵՄ-ն ունի պատվաստանյութերի հետ կապված ռազմավարություն, որն օգտագործվել է դեղամիջոցներ արտադրողների հետ կայացած բազմաթիվ բանակցություններում: Նրա խոսքով՝ Եվրամիության մոտեցումը կայանում է նրանում, որ Բրյուսելը կենտրոնանում է «մի խումբ ձեռնարկությունների վրա, որոնք Եվրոպայում արտադրում կամ արտադրելու են իրենց պատվաստանյութերը»: Եվրահանձնաժողովի ներկայացուցիչն այսպես է պատասխանել այն հարցեին, թե արդյոք Եվրամիությունը կդիմի ոչ եվրոպական, մասնավորապես, չինական եւ ռուսաստանյան ծագում ունեցող պատվաստանյութերին, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30