Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 1703, մահվան՝ 39 նոր դեպք

Հայաստանում նոյեմբերի 13-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 1703 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 114 383-ի։

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 29 քաղաքացի, մահացածների թիվը 1697 է:

Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 10դեպք։Նոյեմբերի 13-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 440 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 39 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 2137-ի:

Մեկ օրում առողջացածների թիվը 1986 է, ընդհանուր առողջացածներինը՝ 72 116, փաստացի բուժվողներինը՝ 40 130 (մեկ օրում նվազել է 322-ով): Մեկ օրում արվել է 3876 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 456909 թեստ:

Տեսանյութեր

Լրահոս