«ՀՀ-ում տարեկան գրանցվում է հղիության 18.000 պաթոլոգիա, որից 1-2%-ը կյանքին ուղիղ վտանգ սպառնացող դեպքերն են»
Մայրական մահացությունն ամբողջ աշխարում պետական լրջագույն խնդիրներից մեկն է, այդ թվում՝ Հայաստանում: Ինչպես այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը, մեր երկրում տարեկան գրանցվում է 53.5 հազար հղիություն, որից 43 հազարն ավարտում է ծննդալուծումով, 7 հազարը՝ արհեստական, 3.5 հազար՝ հղիության ինքնաբերաբար ընդհատումներ են:
Ըստ նրա՝ Հայաստանում տարեկան գրանցվում է հղիության 18 հազար պաթոլոգիա, որից 1-2%-ը կյանքին ուղիղ վտանգ սպառնացող դեպքերն են: Նախարարը նշեց, որ տարբեր ծրագրերի իրականացումն ուղղված է մայրական մահացության նվազմանը և դրանցթիվն իրականում նվազում է.
«Դա փաստացի վիճակագրություն է, որի հետ հաշվի չնստել չենք կարող: Չենք կարող ամբողջ համակարգի աշխատանքը դիտարկել առանձին դեպքերի հետ կապված: Եթե այդ դեպքերի հետ կապված իրավապահների կողմից կլինեն ընթացակարգերի խախտումներ, բուժօգնության որակի հետ կապված խնդիրներ, իրավապահները կներկայացնեն դատարան և մենք առաջինն ենք, որ ամբողջ խստությամբ օրենքի ուժը կկիրառենք»:
Մանրամասները՝ տեսանյութում: