Ինչ է կարելի և ինչ է արգելվում անել արևային այրվածքների դեպքում
                                    Մոտեցել են երկար սպասված ամառային արձակուրդները, և հանգստի մեկնելիս, ինչպես նշում է doctors.am-ը, խիստ կարևոր է իմանալ արևային այրվածքներից արդյունավետ պաշտպանվելու և այրվածքների դեպքում առաջին բուժօգնության կանոնները:
Արևային այրվածքը, մաշկի վնասումն է՝ պայմանավորված ուլտրամանուշակագույն ճառագայթների գերդոզավորմամբ:
Արևային այրվածքի նշաններն են.
- մաշկի կարմրություն
 - բշտեր
 
Ինչպե՞ս զերծ մնալ արևային այրվածքներից
1. Խուսափել արևի ուղիղ ճառագայթներից ժամը 10-16-ն ընկած ժամանակահատվածում: Այս շրջանում արևի ճառագայթները հատկապես վտանգավոր են:
2. Շոգին կրել լայնեզր գլխարկ և չմոռանալ արևապաշտպան ակնոցների մասին:
3. Հետազոտությունները պարզել են, որ շոգ oրերին նախապատվությունը պետք է տալ մուգ կապույտ հագուստին, քանզի հենց այս գույնն է առավելագույն պաշտպանում մաշկը արևի ճառագայթների վնասակար ազդեցությունից:
4. Այրվածքների և մաշկի քաղցկեղի կանխարգելմանը նպաստում են SPF և PPD նշումներով արևապաշտպան քսուքները` պաշտպանության գործոնի 30 կամ 50 միավորով:
Ի՞նչ անել արևային այրվածքների դեպքում
- Խուսափե՛ք այրվածքի մակերեսին սառույցի անմիջական կիրառումից:
 - Այրվածքին բուսայուղ և թթվասեր մի՛ քսեք:
 - Այրվածքի մակերեսին խոնավ գործվածք դրեք:
 - Օգտագործեք ոչ ստերոիդային հակաբորբոքային միջոց. այն կթեթևացնի ցավը և կնվազեցնի կարմրության աստիճանը:
 
Մաղթում ենք հաճելի և անվտանգ հանգիստ:
 
 
 
 
                                    
                        
                        
                        
                        
                        
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    