
Նիհարում ենք նստած վիճակում. 5 վարժություն՝ հարթ որովայն ունենալու համար

Հարթ որովայն ունենալու մասին երազում են շատերը։ Դրան հասնելու համար հարկավոր է հետևել առողջ սննդակարգի կանոններին, ֆիզիկական ակտիվություն ցուցաբերել։ Fabiosa.com-ը գրում է, որ հնարավոր է հարթ որովայն ունենալ՝ նաև մարզվելով տան պայմաններում, առանց աթոռից վեր կենալու։
Յուրաքանչյուր վարժությունից հետո հանգստացեք 30 վայրկյան։ Փորձեք վարժությունները կրկնել նվազագույնը մի քանի անգամ։
Առաջին վարժություն
- Նստեք աթոռի ծայրին։
- Ծնկները հերթով մոտեցրեք որովայնին՝ ձեզ օգնելով ձեռքերով։
Երկրորդ վարժություն
- Ձեռքերով հենվեք աթոռին։
- Միաժամանակ ծնկները մոտեցրեք կրծքին։
Երրորդ վարժություն
- Ոտքերը տեղափոխեք աջ, շարունակեք ծնկները ձգել դեպի ձեզ։
- Կրկնեք վարժությունը մյուս կողմի համար։
Չորրորդ վարժություն
- Նստեք աթոռին, իրանը շարժեք աջ, ձախ։
- Ձեռքերը բացեք ուսերին հավասար։
- Աջ ձեռքով թեքվեք դեպքի ձախ ոտք։ Վերադարձեք ելման դիրք, կրկնեք վարժությունը։
Հինգերորդ վարժություն
- Ափերով բռնվեք աթոռներից, ձեռքերի ուժով ոտքերը պոկեք աթոռից։
- Ծնկները բարձրացրեք, պահեք որովայնի դիմաց։ Պահեք այնքան, ինչքան կարող եք։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը