Պարզ միջոց՝ խիտ մազեր ունենալու և քնած մազարմատներն արթնացնելու համար

Խիտ և ամուր մազեր ունենալու մասին երազում է գրեթե յուրաքանչյուր կին: Շատ կանայք ժամանակի ընթացքում կորցնում են մազերի մի մասը, ինչը կարող է տարբեր պատճառներ ունենալ.

  • հաճախակի գունաթափում
  • քիմիական միջոցների, արդուկների օգտագործում
  • սխալ խնամք
  • հիվանդություններ, դեպրեսիա, սթրես
  • չորություն և ցածր ջերմաստիճան
  • վատ սնունդ, դիետաներ։

Շատ կարևոր է ներսից սնուցել մարզարմատները, ինչը նշանակում է, որ հարկավոր է ավելի շատ բանջարեղեն և մրգեր օգտագործել։

Ինչպես արթնացնել քնած մազարմատները։ Տան պայմաններում հնարավոր է մազերն ամրացնող դիմակներ պատրաստել, որոնք կօգնեն արթնացնել մազարմատները, դրանց ստիպել աճել։ Որպեսզի դիմակները տան սպասելի արդյունքը, մի մոռացեք մազերը փաթաթել պոլիէթիլենով ու սրբիչով։

Կարմիր պղպեղով դիմակ։ Եթե ցանկանում եք արագ աճեցնել մազերը, կարող եք փորձել կարմիր պղպեղով և մանանեխով պատրաստվող դիմակը։

Կարդացեք նաև

  • Հարկավոր է 2 ձվի դեղնուց, 1 բաժակ կեֆիր, 1 ճաշի գդալ մանանեխ։ Բոլոր բաղադրիչները լավ խառնեք։
  • Քսեք մազերի արմատներին, տարածեք ամբողջ երկայնքով։
  • Փաթաթեք մազերը, թողեք 40-60 րոպե։
  • Լվացեք շամպունով։

Մազարմատներն ամրացնելու համար օգտագործեք այս խառնուրդը.

  • երիժնակի յուղ (репейное масло)` 50 մլ
  • աղացած կարմիր պղպեղ՝ 0.5 թեյի գդալ
  • Բոլոր բաղադրիչները խառնեք, քսեք մազարմատներին։
  • Թողեք 20-25 րոպե։
  • Օգտագործեք բուժիչ խոտաբույսերի թուրմ։

Դիմակ՝ բարակ և նոսր մազերի համար։ Բարակ մազերի վիճակը կարող եք լավացնել, եթե գլխամաշկը մերսեք տաք յուղերով։ Ընտրեք ցանկացած յուղ և խառնուրդ պատրաստեք.

  • երիժնակի յուղ
  • գերչակի յուղ
  • նշի յուղ
  • մայրի ծառի ընկույզների յուղ
  • ձիթապտղի յուղ։

Յուղին ավելացրեք 1 ճաշի գդալ կիտրոնի հյութ, քսեք մազարմատներին, գլուխը փաթաթեք, լվացեք 30 րոպե անց։

Խմորիչով դիմակներ՝ մազերի համար։ Մազերին կօգնի ծավալ հաղորդել այս միջոցը.

  • 1 բաժակ կեֆիր
  • 1 թեյի գդալ կակաո
  • 1 ձու։

Խառնեք բոլոր բաղադրիչները, քսեք մազերին։ Խորհուրդ է տրվում մազերին թողնել 1 ժամ։

Մազերին կօգնի ծավալ հաղորդել նաև այս դիմակը.

  • 1 բաժակ տաք կաթ
  • 1 թեյի գդալ խմորիչ
  • 1 թեյի գդալ մեղր։

Խառնեք բոլոր բաղադրիչները, դրեք տաք վայրում, սպասեք 1 ժամ։ Քսեք մազարմատներին, պահեք 1 ժամ։ Մազերը լվանալուց առաջ եղինջի կամ ռոզմարինի թուրմ պատրաստեք՝ խառնեք 1 ճաշի գդալ խնձորի քացախի հետ։

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը

Տեսանյութեր

Լրահոս