Օրգանիզմից մաքրում ենք խոլեստերինը. 5 բնական միջոց

Steptohealth.ru-ն գրում է, որ արյան մեջ խոլեստերինի մակարդակի բարձրացմանը նպաստում է անառողջ սննդակարգը, նստակյաց կենսակերպը։ Մարմինը քիչ էներգիա է ծախսում է, իսկ ավելորդ կալորիաները մնում են ճարպի և խոլեստերինի տեսքով։ Խոլեստերինի բարձր մակարդակի դեմ կարելի է պայքարել տան պայմաններում պատրաստված միջոցների օգնությամբ։ Հաշվի առեք, որ խոլեստերինի բարձր մակարդակը կարող է առողջական լուրջ խնդիրների պատճառ դառնալ, հետևաբար՝ այն չի կարելի անուշադրության մատնել։

Վարսակի ջուր։ Վարսակը հարուստ է բջջանյութով, որն օգնում է պայքարել խոլեստերինի ավելորդ մակարդակի դեմ՝ այն հեռացնելով անոթներից։

Բաղադրիչներ

Կարդացեք նաև

  • 1 բաժակ վարսակի փաթիլներ՝ 200 գրամ
  • 12 բաժակ ջուր՝ 3 լիտր
  • դարչինի մեկ փայտիկ։

Պատրաստման եղանակը

  • Վարսակի փաթիլները լցրեք բլենդերի մեջ, ավելացրեք ջուրն ու խառնեք։
  • Մնացած ջուրը լցրեք տարայի մեջ, ավելացրեք հարած վարսակը, եռացրեք խառնուրդը։
  • Եռալուց հետո անջատեք կրակը։
  • դարչին ավելացրեք։
  • ֆիլտրեք խառնուրդը, ստացված ջուրը խմեք։
  • Պահպանեք սառնարանում, օրվա ընթացքում խմեք մինչև 1 լիտր։

Կաղամբի ջուր։ Այս դեպքում ևս կարևոր է բջջանյութի առկայությունը։

Բաղադրիչներ

  • կես կաղամբ
  • 12 բաժակ ջուր՝ 3 լիտր։

Պատրաստման եղանակը

  • Եռացրեք ջուրը, կաղամբը դրեք դրա մեջ։
  • Թողեք ջուրը եռա 5-12 րոպե։
  • Անջատեք կրակը, ֆիլտրեք թուրմը, լցրեք ապակե տարայի մեջ։
  • Պահեք սառնարանում, խմեք սառը վիճակում։
  • Օրվա ընթացքում կարող եք օգտագործել մինչև 1 լիտր։

Կանկարի թուրմ. բաղադրիչներ

  • 8 բաժակ ջուր՝ 2 լիտր
  • 2 կանկար։

Պատրաստման եղանակը

  • Ջուրը եռացրեք։
  • Կանկարը լցրեք ջրի մեջ, թողեք թրմվի 15 րոպե։
  • Ֆիլտրեք ըմպելիքը, պահեք սառնարանում։
  • Օրվա ընթացքում խմեք, բայց 1 լիտրից ոչ ավելի։

Ձիթապտղի յուղ։ Առողջ ճարպերը, ինչպես նաև օմեգա-3 ճարպաթթուները նվազեցնում են արյան մեջ վատ խոլեստերինի մակարդակը։ Այս բաղադրիչները պարունակում է ձիթապտղի յուղը։ Բացի ձիթապտղի յուղից՝ կարող եք սննդակարգ ներառել ավոկադո և ձուկ։

Գազարով ու սպանախով հյութ. բաղադրիչներ

  • 3 գազար
  • 2 ճյյուղ սպանախ։

Պատրաստման եղանակը

  • Գազարը մանր կտրատեք։
  • Կտրատեք սպանախը։
  • Բաղադրիչները խառնեք բլենդերում՝ մի փոքր ջուր ավելացնելով։
  • Խմեք սա ամեն անգամ սնվելուց առաջ։

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը

Տեսանյութեր

Լրահոս