Կոլագենն ամինաթթու է, որը բաղկացած է առանձին բաղադրամասերից։ Օրգանիզմը կարող է այն արտադրել ինքնուրույն, բայց տարիքի հետ դա նրա համար ավելի է դժվարանում անել։ Մաշկի գեղեցկությունը ներսից է սկսվում և կախված է այն բանից, թե ինչ է ընկնում մեր օրգանիզմ։
Սրտի ստենտավորման՝ «Stand for life» ծրագրի նման ներդրվում է ևս մեկ ծրագիր՝գլխուղեղի անոթների փակման դեպքում միջամտություններ անելու համար:
Հայաստանում առաջին անգամ պետպատվերի շրջանակում արվելու է գերժամանակակից արագացուցիչներով ճառագայթային բուժում:
ՀՀ առողջապահության նախարարությունը դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտություններից պետպատվերով օգտվելու հնարավորություն է ստեղծում նաև անապահովության ավելի ցածր միավոր ունեցող նպաստառուների համար:
ՀՀ առողջապահության նախարարությունը նախատեսում է ներդնել համապարփակ բժշկական ապահովագրության համակարգը: 2021թ. ծրագրին միանալու են գրանցված աշխատողները:
Առողջապահության նախարարությունը վերարտադրողական առողջության բարելավման նպատակով Հայաստանում անպտղություն ունեցող զույգերի հետազոտման, նաև արտամարմնային բեղմնավորման համար 210 մլն դրամ է հատկացնելու:
Հայաստանում գրիպի H1N1 ենթատեսակի համաճարակ չկա: Վիճակն արդեն ամբողջությամբ կայունանում է:
Չարորակ հիվանդությունների վիրահատական բուժման համար քաղաքացիներն այսուհետ գումար չեն վճարի:
Եվրոպայի 17 երկրներում գրիպի լայն տարածում է արձանագրվել, Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) Եվրոպայի տարածաշրջանային բյուրոյի տեղեկատվությամբ՝ գրիպի շրջանառվող վիրուսների մեջ գերակշռում են A գրիպի վիրուսները:
Ի՞նչ անել սերոտոնինի արտադրությունը խթանելու ու շատ ավելի լավ ինքնազգացողություն ունենալու համար։
Ուկրաինայի Առողջապահության նախարարության ղեկավար Ուլիանա Սուպրունը հայտարարել է, որ մարդու օրգանիզմի համար սև խավիարի բացառիկ օգուտը առասպել է:
Վարիկոզային երակները ոչ միայն տհաճ տեսք ունեն, այլև՝ ցավոտ են: Այս խնդիրը հաճախ հանդիպում է կանանց մոտ, չնայած՝ տղամարդիկ նույնպես տառապում են սրանից: Եթե վարիկոզային երակներ ունեք, նշանակում է՝ արյան շրջանառությունը խոչընդոտվում է՝ խթանելով երակները:
Արդյոք գիտե՞ք, որ հիպերտոնիան ու խոլեստերինի բարձր մակարդակն անոթների խցանման վրա ազդող հիմնական գործոններից են։
ՀՀ առողջապահության նախարարի Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Արսեն Թորոսյանը՝ ՍՇՎ իրավիճակի մասին:
Երևանի պետական բժշկական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ ընտրվեց Վահան Արծրունին
ԱՄՆ-ի եւ Իսպանիայի գիտնականները եկել են այն եզրակացությանը, որ օրական վեց ժամից պակաս քնող մարդիկ սիրտ-անոթային հիվանդությունների մեծ ռիսկի են ենթարկվում ի տարբերություն այն մարդկանց, ովքեր քնում են 7-8 ժամ:
Մինչեւ ինը տարեկան այն երեխաները, որոնք արդեն ունեն սեփական շարժական հեռախոսը, դպրոցում ավելի վատ են սովորում այն աշակերտների համեմատությամբ, որոնք գաջեթը ձեռք են բերել ավելի ուշ տարիքում:
Աչքերը մեր օրգանիզմի կարևորագույն զույգ օրգաններից են, քանի որ դրանց շնորհիվ մենք կարողանում ենք լիարժեքորեն տեսնել։
Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) վարկածով՝ օդի աղտոտումը եւ դրա հետ կապված կլիմայական փոփոխությունները, էբոլա տենդը, գրիպի գլոբալ համաճարակը, ՄԻԱՎ-ը եւ հակաբիոտիկների նկատմամբ բակտերիաների կայունության աճը տեղ են գտել 2019 թվականին մարդկանց առողջության համար 10 գլխավոր սպառնալիքների ցուցակում:
2018 թվականին մոտավորապես 150 հազար միգրանտներ են ժամանել Եվրամիության երկրներ, ինչը մեկ քառորդով պակաս է 2017 թվականի ցուցանիշի համեմատությամբ:
Ստամոքսի և տասներկումատնյա աղու լորձաթաղանթի խոցերն առաջանում են տարբեր պատճառներով: Budetezdorovy.ru-ի հաղորդմամբ՝ դեպքերի մեծամասնությունում պատճառը Helicobacter pylori միկրոբն է, ինչպես նաև հակաբորբոքային միջոցների երկարատև ընդունումը:
Հայաստանի Հանրապետությունում ՄԻԱՎ վարակով հիվանդ ապրողների 67 տոկոսը տեղյակ է իր այդ կարգավիճակի մասին, իսկ 85 տոկոսը բուժում ստացողներն են, որոնց վիրուսը գտնվում է չհայտնաբերվող մակարդակում:
Յուրատեսակ «սառնախցիկում» ապրող մկների վրա կատարված գիտափորձերը չինացի եւ ամերիկացի գիտնականներին օգնել են հայտնաբերել Oct3 գենը, որը ճարպային բջիջներին խանգարում է այրել ավելորդ կալորիաները եւ հարկադրում է էներգիան պաշարել իրենց ներսում:
Ինչպե՞ս պետք է մեծերը գլիցին ընդունեն։ Այս դեղամիջոցն ավելի լավ է ընդունել անհատապես ընտրված չափաբաժնով՝ հաշվի առնելով հիմնական և ուղեկցող հիվանդությունները, ցուցումները, հակացուցումներն ու հնարավոր կողմնակի հետևանքները։ Այդ պատճառով էլ ավելի լավ է բուժվել բժշկի նշանակմամբ։
Հանրապետության հիվանդանոցներում, հունվարի 18-ի դրությամբ, հոսպիտալացված է սուր շնչառական վարակներով 766 հիվանդ, գրանցվել է շտապօգնության 98 կանչ:
Մի խումբ ամերիկացի հետազոտողներ պարզել են, որ ֆիզիկական ակտիվությունը, այդ թվում՝ զբոսանքները կամ տնային գործերը, օգնում են բարելավելու հիշողությունը եւ գլխուղեղի կոգնիտիվ այլ գործառույթներ:
Ֆիբրոմիալգիան արտահայտվում է մկանների և հոդերի զգայունությամբ, ցավով: Steptohealth.ru-ի հաղորդմամբ՝ հիվանդությունն ուղեկցվում է հոգնածությամբ, նյութափոխանակության խանգարումներով, մշտական գլխացավերով, վերջույթներում ծակոցների զգացմամբ:
«Կա թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդություն, որի հիմնական պատճառը հանդիսանում է ծխելը, և հետազոտողների փաստմամբ՝ այս հիվանդությունը 2020 թվականին 3-րդ տեղը կզբաղեցնի մահացության քանակով»:
2019 թվականի հունվարի 1-ից սուր շնչառական վարակներով հոսպիտալացված անձանց 96 տոկոսը մինչև 4 տարեկան երեխաներ են: