Գիտնականները պարզել են արագ ծերացման առավել հաճախ հանդիպող պատճառը

Ամերիկացի գիտնականները եկել են այն եզրակացության, որ լարված աշխատանքը եւ ուսումը, որոնք նպաստում են սթրեսին, հանգեցնում է տելոմերների երկարության արագ կրճատման եւ բջջային ծերացման: Այդ մասին հաղորդվում է MedicalXpress-ում զետեղված մամուլի տեղեկագրում:

Intern Health Study-ի հետազոտությանը, որն անցկացվել է Միչիգանի համալսարանում, մասնակցել է ինտերնատուրայում սովորող 250 ուսանող: Մասնագետները տելոմերների երկարությունը, որոնք ԴՆԹ-ն վնասվածքներից պաշտպանում է բջիջների բաժանման ժամանակ, չափել են ուսումնառության սկսվելուց առաջ եւ հետո: Տելոմերները բջիջների ծերացման ինդիկատորներն են, քանի որ կենսական ցիկլի վերջին համապատասխանող բջիջներում դրանց երկարությունը կարճանում է:

Պարզվել Է, որ լարված ուսման ընթացքում ԴՆԹ-ի ծերացումն արագանում է մոտավորապես վեց անգամ: Ընդ որում՝ բացասական Էֆեկտը կախված է պարապմունքների տեւողությունից: Գիտնականների խոսքով՝ նման կապ կարող էդիտվել այլ մասնագիտությունների մարդկանց մոտ, ինչպես նաեւ այնպիսի իրավիճակներում, որոնցում մարդը մի քանի շաբաթ կամ ամիս ենթարկվում է երկարատեւ սթրեսի:

Տեսանյութեր

Լրահոս