Պլաստիկե աղբը 1 րոպեում սպանում է զարգացող երկրների երկու բնակչի. գիտնականներ

Յուրաքանչյուր 30 վայրկյանում զարգացող երկրներում մեկ մարդ է մահանում պլաստիկե աղտոտման հետեւանքով: Այդ մասին հայտնել է Sky News հեռուստաալիքը՝ վկայակոչելով մի շարք կազմակերպությունների կատարած հետազոտությունը:

Հեռուստաալիքի տվյալներով՝ հետազոտողների զեկույցում նշվում է, որ թափոնների եւ պլաստիկի աղբանոցների մերձակայքում բնակվելու հետեւանքով առաջացած հիվանդություններից տարեկան մահանում է մինչեւ 1 մլն մարդ: Այդ հիվանդություններին թվում հետազոտողները նշում են քաղցկեղը, մալարիան եւ դիարեան:

Ուսումնասիրության հեղինակները կոչ են անում այնպիսի ընկերությունների, ինչպիսիք են՝ Coca-Cola-ն, Nestlռ-ն, PepsiCo-ն եւ Unilever-ը, մինչեւ 2025 թվականը կրկնակի կրճատել այն պլաստիկի քանակությունը, որը նրանք տարածում են զարգացող երկրներում:

Հետազոտությանը մասնակցել են Tearfund օգնության եւ զարգացման միջազգային գործակալությունը, զարգացման ուսումնասիրման բրիտանական ինստիտուտը, ինչպես նաեւ WasteAid եւ Fauna & Flora International (FFI) կազմակերպությունները, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Տեսանյութեր

Լրահոս