Մթերքներ, որոնք կօգնեն պաշտպանել տեսողությունը
Lifehacker.ru կայքը գրում է, որ գոյություն ունեն մթերքներ, որոնք օգտակար են տեսողության համար:
1. Տեսողության լավացման համար օգտակար է ձվի դեղնուցը:
2. Սպանախն ու մնացած բանջարեղենը պարունակում են նյութեր, որոնք կանխարգելում են աչքերի քրոնիկ հիվանդությունները: Բացի դա՝ դրանք հակաօքսիդանտներ են պարունակում, որոնք ևս անհրաժեշտ են աչքերին:
3. Յուղոտ ձուկը ևս օգտակար է օրգանիզմի համար: Եթե դուք ծովամթերք չեք օգտագործում, ապա կարող եք ձկան յուղը մտցնել ձեր օրակարգի մեջ:
4. Հատապտուղները մեր աչքերի համար ամենաօգտակար մթերքներից են համարվում: Այդ ամենը A, C և E վիտամինների և ցինկի շնորհիվ է: Վիտամին A-ն շատ լավ հակաօքսիդանտ է, որը կանխարգելում է աչքերի բորբոքումը: Վիտամին C-ն խոչընդոտում է աչքի ճնշման բարձրացմանը, որի առկայության և անուշադրության մատնելու դեպքում կարող է առաջանալ գլաուկոմա հիվանդությունը: Վիտամին E-ն էլ կարող է կանխարգելել կատարակտի առաջացումը:
5. Գազարը կարող է լավացնել աչքերի առողջության վիճակը:
6. Նուշը ևս հարուստ է A, C և E վիտամիններով:
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը