Արթրիտի բուժման նոր մեթոդ է գտնվել

Ոսկորի բորբոքումը սովորաբար բնորոշ է տարեց մարդկանց համար։ Սակայն արթրիտը կարող է ի հայտ գալ ցանկացած տարիքում։

Արթրիտի այնպիսի նշաններ, ինչպիսիք են քրոնիկ ցավը կամ ոսկրային կառուցվածքի սեֆորմացիան, կարող են ձեզ անհանգստացնել, նույնիսկ, եթե դուք 20 տարեկան եք։

Հիվանդությունը թույլ չի տալիս նորմալ կյանք վարել քրոնիկ ցավի պատճառով, որին շատ դժվար է դիմանալ։ Երբեմն դիսկոմֆորտն այնքան անհանգստացնող է, որ որոշ հիվանդների մոտ վերջնական արդյունքում զարգանում են տագնապային խաթարումներ և դեպրեսիա։

Թեպետ դեռ այս խնդրի լուծման վերջնական տարբերակը չկա, գիտնականները հայտնաբերել են արթրիտի բուժման նոր մեթոդ, որը կարող է անցկացնել բորբոքումը ու բարելավել ամեն օր ցավի հետ բախվող մարդկանց կյանքի որակը։

Կարդացեք նաև

Այս մասին գրում է steptohealth.ru կայքը։

Սովորաբար, երբ բժիշկներն արթրիտ են ախտորոշում, նրանք դեղամիջոցներ են նշանակում։ Միևնույն ժամանակ՝ բժիշկները խորհուրդ են տալիս դրանք լրացնել բուժման այլընտրանքային մեթոդներով։

Առավել տարածված են հոմեոպատիան, մեդիտացիա, տաքի ու սառի կիրառությունը կամ մերսումը։ Դրանք բոլորն էլ պալիատիվ մեթոդներ են հանդիսանում, բայց երբեմն ավելի արդյունավետ են լինում, քան դեղորայքային միջոցները, ու ցավն անհետանում է։

Լոնդոնի համալսարանի գիտնականների թիմը քայլ առաջ է կատարել՝ հայտնաբերելով արթրիտի բուժման նոր մեթոդ։

Մինչ հետազոտության արդյունքների հրապարակվելը հնարավոր չէր կռճիկին հասնել ավանդական եղանակներով։ Այնուամենայնիվ, հետազոտողների մի խումբ առաջարկեց այս խնդրի նորարարական մեթոդ՝ շնորհիվ միկրոպղպջակների, որոնք անցնում են բջիջների միջով, քանի դեռ կռճիկին չեն հասել։

Տրանսպորտացիայի այս նոր, հանճարեղ մեթոդը՝ միկրովեզիկուլները, սուբբջջային կառույցներ են՝ շատ փոքր չափերի։

Դրանք մեմբրանի մի մասն են հանդիսանում ու պարունակում են հեղուկ։ Ամենազարմանալի բանն այն է, որ նրանք, որպես կանոն, գտնվում են լեյկոցիտներում, որոնք անընդհատ շարունակվող բորբոքային պրոցեսի հետևանքով կուտակվում են արթրիտ ունեցող մարդկանց հոդերում։

Այսպիսով լեյկոցիտները բորբոքային մասին հասցնում են այդ միկրովեզիկուլները, որոնցում պարունակվում են ավելի քան 300 սպիտակուցներ կռճիկային հյուսվածքի պաշտպանության համար։

Արթրիտը բուժելու համար նոր մեթոդը դեռևս վերամշակման կարիք ունի։ Որպես հաջորդ քայլ՝ նախատեսվում է միկրովեզիկուլների մեջ այնպիսի բաղադրիչների ներմուծումը, ինչպիսին օմեգա-3 ճարպաթթուն է։ Դրանք նրանց ազդեցությունը ընդլայնելու նպատակ ունեն։

Բացի դրանից, նոր մեթոդի առավելություններից մեկը դրա կիրառության հարմարավետության մեջ է կայանում։ Հիվանդները պետք է ընդամենը մեկ օր անցկացնեն հիվանդանոցում տրանսֆուզիայի համար։

Դրանից հետո նրանք կարող են տուն վերադառնալ ու շարունակել իրենց սովորական կյանքն առանց սահմանափակումների, մինչ ներմուծված միկրովեզիկուլները կվերականգնեն ոսկորը։

Այս հեղափոխական ռազմավարությունը կօգնի միլիոնավոր մարդկանց ողջ աշխարհով մեկ ազատվել անընդհատ, չդադարող ցավից։ Այս նպատակին հասնելու համար անհրաժեշտ է սկսել մարդկանց վրա կլինիկական փորձարարություններ անել։ Սպասվում է, որ արդյունքները նույնքան համոզիչ կլինեն, որքան և կրծողների վրա կատարված փորձերը։

Եթե սպասումներն արդարացվեն, բժշկությունը ևս մեկ քայլ կանի այդ հիվանդությունից լիովին բուժվելու ճանապարհին, այն հիվանդությունից, որը կյանքն անտանելի է դարձնում։

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը

Տեսանյութեր

Լրահոս