Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից ստացված տեղեկատվության համաձայն, նոր կորոնավիրուսի վարակը հաղթահարել է ևս 2 քաղաքացի:
Մարտունու բժշկական կենտրոնի տարածքում առաջիկա օրերի ընթացքում կբացվի կորոնավիրուսային վարակով պացիենտների բուժման համար առանձնացված բաժանմունք:
Հայաստանում հունիսի 10-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 428 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 14 103-ի:
Հայաստանը 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսով վարակման ցուցանիշով պահպանում է առաջատարի դիրքը տարածաշրջանում:
Նախագահ Սարգսյանը նշել է, որ հանդիպման նպատակն է առողջապահության ոլորտի պատասխանատու ներկայացուցիչների, հայտնի մասնագետների հետ քննարկել երեք հիմնական հարց՝ համավարակի հետ կապված ներկա իրավիճակը և առաջիկա անելիքներն, առողջապահական համակարգի կառավարման (մենեջմենթի) հետ կապված խնդիրները և թե ինչով կարող են Հանրապետության նախագահն ու նախագահական ինստիտուտն աջակցել այդ խնդիրների լուծմանը և համավարակի հաղթահարմանը:
Նոր կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում Վրաստանում բնակվող մի քանի հայ Հայաստանին նվիրաբերել է 27 շնչառական սարք։
Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից ստացված տեղեկատվության համաձայն, նոր կորոնավիրուսի վարակը հաստատվել է ևս 5 քաղաքացու մոտ:
Կորոնավիրուսից առողջացել և հիվանդանոցից մինչ օրս դուրս է գրվել Շիրակի մարզի 192 բնակիչ։
Հունիսի 9-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 13675 դեպք, որոնցից 4451-ն` առողջացած, 217-ը` մահվան ելքով:
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հանդիպել է կորոնավիրուսային հիվանդությամբ զբաղվող բժշկական կազմակերպությունների ղեկավարներին:
«Դիլիջան» բժշկական կենտրոնը 55 սովորական և 5 վերակենդանացման մահճակալներով 2-3 օրից կմիանա կորոնավիրուսի դեմ պայքարի առողջապահական համակարգին և կսկսի ընդունել կորոնավիրուսով հիվանդների։
Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 195 նոր դեպք, ապաքինվել է ևս 85 մարդ:
«Ավելի քիչ ուտել, ավելի շատ շարժվել» բանաձևը կարող է չգործել, եթե հաշվի չառնեք մարմնի նուրբ պարամետրերը:
Բժիշկ և հեռուստահաղորդավար Եվգենի Կոմարովսկին ասել է, որ այն մարդիկ, ովքեր կորոնավիրուսային վարակ են ունեցել և հիվանդությունից ապաքինվել են, համաճարակաբանական ծանր իրավիճակում պետք է շարունակեն հետևել բոլոր նախազգուշական միջոցներին:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը վերանայել է դիմակ կրելու հարցով իր առաջարկությունը։
Այսօր շատ դժվար է ասել, թե եղանակի տաքացումն ինչպես կազդի վիրուսի տարածման վրա։ Մենք ունենք երկրներ, որտեղ եղանակը բավական տաք է, և վիրուսի հանդիպման դեպքերն էլ քիչ են, բայց կան նաև երկրներ, որտեղ, չնայած տաք եղանակին, վիրուսն էլ արագ տարածվում է։
Հայաստանում շուրջ 200 կորոնավիրուսով հիվանդ քաղաքացի սպասում է հոսպիտալացման իր հերթին:
«Որպես կանոն՝ վարակներից հետո ձևավորվում է իմունային հիշողություն տվյալ վարակի նկատմամբ, ինչը թույլ է տալիս պաշտպանվել, կապ չունի՝ ա՞յս վիրուսն է, թե՞ ուրիշ վիրուս: Կոնկրետ կորոնավիրուսի պարագայում արդեն ինչ-որ նախնական աշխատանքներ կան, որոնք ցույց են տալիս, որ, այո՛, իմունային հիշողություն, իմունիտետ կոչվածը ձևավորում է: Բայց որքան երկար կարող է տևել, դեռևս հետազոտության առարկա է: Որովհետև այդ վիրուսով մարդիկ հետաքրքրված են, հետազոտում են վերջին 4-5 ամիսները, բայց դա քիչ է հստակ պատասխան ունենալու համար՝ արդյո՞ք իմունիտետը երկարատև կլինի, կարճատև կլինի:
Այսօրվանից կսկսի գործել կորոնավիրուսային հիվանդության կասկածով պացիենտների ևս մեկ տրիաժ (ընդունման, ախտորոշման և տեղափոխման) կենտրոն՝ Այրվածքաբանության ազգային կենտրոնի բազայի վրա։
Հայաստանի առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը և ՌԴ առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն քննարկել են կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը:
Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից հայտնում են, որ նոր կորոնավիրուսի (COVID-19) վարակը հաստատվել է ևս 2 քաղաքացու մոտ, ովքեր Ստեփանակերտի բնակիչներ են:
Այս իրավիճակում մենք ունենք մեկ պրոբլեմ, և մեր պրոբլեմն հետևյալն է․ կորոնավիրուսով հիվանդացած բոլոր քաղաքացիներին կարողանալ պատշաճ օգնություն ցուցաբերել:
Հունիսի 6-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 12364 դեպք, որոնցից 3720-ն` առողջացած, 190-ը` մահվան ելքով:
Հայաստանում հունիսի 6-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 547 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 12․364-ի:
ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Ֆեյսբուքի իր էջում գրել էր, որ, դժբախտաբար, ունենք Կավասակիի սինդրոմի արձանագրված դեպք 4 տարեկան երեխայի մոտ, ով ունեցել է անախտանիշ կորոնավիրուսային հիվանդություն:
«Պարո՛ն նախարար, 3 ամսից ավելի է՝ այս վիրուսով տառապում է հայ ժողովուրդը, դուք պրոտոկոլ ստեղծե՞լ եք, թե այդ հիվանդին ի՞նչ բուժում պետք է նշանակեք, ե՞րբ պետք է նշանակեք, և ե՞րբ եք հասկանում՝ հիվանդը լավացե՞լ է, թե՞ ոչ։ Ես կարծում եմ, որ չկա, որովհետև եթե լիներ, հիմա առողջապահության նախարարը դա դրոշակ էր դարձրել։ Պետք է արագ դա ստեղծել, և եթե քաղաքացին մարզից է, Երևան չբերել, այդ պրոտոկոլը տալ մարզային բժիշկներին և ասել, թե ինչպես պետք է վարվել հիվանդի հետ։ Ասում են՝ անտիբիոտիկ են տալիս, բայց անտիբիոտիկը վիրուսի դեմ անզոր է։ Այդ պրոտոկոլը ստեղծելու համար պետք էր նաև միջազգային գործընկերների հետ խորհրդակցել»։
Պետք է հաշվի առնել տարիքային գործոնը, որ անչափ կարևոր է։ Երեխայի զարգացումը երբեք ուղղագծային չէ, այն ունի իր տատանումները, զգայուն շրջանները, հոգեսեռական զարգացման տարիքային առանձնահատկությունները: Այդ տարիքում երեխան դեռ պատրաստ չէ նմանատիպ ինֆորմացիա յուրացնելու։ Բացի այդ, սեռական ոլորտի թեմաներից կարող է խոսել միայն այն մասնագետը, որն ունի համապատասխան որակավորում և մասնագիտացում։ Հակառակ դեպքում, հոնքը շտկելու փոխարեն՝ աչքն է վնասվելու։ Չմտածված քայլերի, այդ տեսակի և որակի անառողջ «լուսաբանումների» հետևանքով կարող է խաթարվել երեխայի հոգեսեռական զարգացումը՝ վաղաժամ և անառողջ սեռական հետաքրքրությունների տեսքով։
Նախորդ երկու օրերի դրությամբ Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 619 դեպք, որոնցից 309-ն` առողջացած, 8-ը` մահվան ելքով:
Հունիսի 5-ի դրությամբ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով 84 հիվանդ է բուժվում, 37-ը Շիրակի մարզի բնակիչ է։
Արցախում կորոնավիրուսային հիվանդությունից ապաքինվածների թիվն ավելացել է 3-ով, ընդհանուր բուժվել է 31 քաղաքացի։