Տաք կոնյակով կաթն օգնում է ազատվել բրոնխիտից և ձգձգվող հազից․ հետաքրքիր փաստեր
Հիշարժան փաստեր
– Մարդկային օրգանիզմը կաթը ընդունում է շնորհիվ հատուկ ֆերմենտի՝ լակտոզի:
– Կովը միջին հաշվով օրական տալիս է 90 բաժակ կաթ:
– Կովի կաթի սպիտակուցները կարող են միացնել իրար օրգանիզմի տաքսինները:
– Կովի կուրծքը պարունակում է 11-23 լիտր կաթ:
– 19-րդ դարի կեսերին կաթը համարվում էր ինֆեկցիաների աղբյուր: Կառավարել այդ խնդիրը օգնեց պաստերիզացիան, որը ֆրանսիացի միկրոբիոլոգ Լուի Պաստերն է իրագործել:
– Կաթը ավելի շուտ է թթվում կայծակի ժամանակ: Կենսաքիմիկոսները հավատացնում են, որ դրա մեղավորը էլեկտրական իմպուլսներն են, բայց թե ինչի պատճառով է այն կատարվում, մինչ օրս չեն պարզել:
– Տաք կոնյակով կաթն օգնում է ազատվել բրոնխիտից եւ ձգձգվող հազից:
– Կաթն օգտակար է ցանկացած տարիքում, սակայն առավել կարեւոր է երեխաների համար: Այն աճող օրգանիզմը սնուցում է B1 վիտամինով: Կարեւոր է շաքարը մարսելու համար` հաշվի առնելով երեխաների սերը քաղցրեղենի նկատմամբ:
– Կաթը լրացնում է կալցիումի, ֆոսֆորի, սպիտակուցների պակասը, վերականգնում աղեստամոքսային համակարգի թթվահիմնային հավասարակշռությունը:
– Տարիներ առաջ ագարակատերերը կովերին շատ դժվարությամբ էին կթում՝ ընդամենը 6 կով 1 ժամում, իսկ երբ 1894 թվականին ստեղծվեցին կթող սարքավորումներ, այդ գործընթացը շատ հեշտացավ: Այսօր նրանք կարող են կթել ավելի քան 100 կով 1 ժամում:
– 1964 թվականից կաթը սկսեց վաճառվել թղթե տուփերով փաթեթավորված:
– Ուղտի կաթը, կովի կաթի հետ համեմատած, ավելի հեշտ է յուրացվում մարդու օրգանիզմի կողմից եւ ավելի շատ C վիտամին է պարունակում, նաեւ ավելի ուշ է թթվում: Այս կաթը անապատային երկրների հիմնական սնունդն է:
– Դեռ հին ժամանակներից մարդիկ գուշակել են կաթի օգտակար հատկությունները, եւ թագուհիներն ու պալատական տիկինները նույնիսկ կաթնային լոգանքներ են ընդունել իրենց մաշկի գեղեցկության համար:
– Շատերը կարծում են, թե կատուները անչափ շատ են կաթ սիրում: Իրականում դա շատ մեծ սխալմունք է: Կաթը խիստ վնասակար է փիսիկների համար, անգամ շատ փոքր հասակում: