Ռուսաստանում մեկ օրում 17.347 մարդ է վարակվել կորոնավիրուսով
Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում ավելացել է 17 347-ով՝ մինչեւ 1 531 224: Հոկտեմբերի 26-ին այդ մասին լրագրողներին հայտնել են Նոր կորնավիրուսային վարակի դեմ պայքարի օպերատիվ շտաբում:
Հարաբերական արատահայտությամբ՝ շտաբի տվյալներով՝ երեք օր աճը կազմում է 1,1 տոկոս:
Մեկ օրում աճի ամենափոքր տեմպերն արձանագրվել են Չեչնիայի Հանրապետությունում (0,3 տոկոս), Չուկոտկայի Ինքնավար Մարզում (0,4 տոկոս), Դաղստանի Հանրապետությունում (0,5 տոկոս):
Մասնավորապես, Մոսկվայում մեկ օրում հայտնաբերվել է վարակման 5 224 դեպք, Սանկտ Պետերբուրգում՝ 715, Մոսկվայի մարզում՝ 499, Նիժնի Նովգորոդի մարզում՝ 376, Ռոստովի մարզում՝ 312, Արխանգելսկի մարզում՝ 298 դեպք:
Ընդամենը ներկայումս Ռուսաստանում շարունակում է բուժումը 358 859 մարդ:
Մեկ օրում դուրս գրված հիվանդների թիվը, որոնց մոտ ավելի վաղ կորոնավիրուս են ախտորոշել, կազմել է 7 574:
Ընդամենը վարակից բուժվել է 1 146 096 հիվանդ: Շտաբի տվյալների համաձայն՝ ապաքինվածների ընդհանուր թիվը կրճատվել է վարակվածների ընդհանուր թվի մինչեւ 74,8 տոկոսը:
Մեկ օրում ապաքինմամբ դուրս է գրվել 390 մարդ Սանկտ Պետերբուրգում, 322-ը՝ Մոսկվայի մարզում, 185-ը՝ Սվերդլովսկի մարզում, 158-ը Կրասնոդարի երկրամասում, 153-ը՝ Ալթայի երկրամասում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: