COVID-19-ի դեմ «Ֆավիպիրավիր» պատրաստուկը մշտական գրանցում է ստացել

COVID-19-ի բուժման համար «Ֆավիպիրավիր» պատրաստուկը մշտական գրանցում է ստացել: Այդ մասին հայտնել է Ռուսաստանի առողջապահության փոխնախարար Վիկտոր Ֆիսենկոն: Սեպտեմբերին գերատեսչությունն ամբուլատոր կիրառում է թույլատրել կորոնավիրուսային հիվանդության դեմ հայրենական երկու պատրաստուկների՝ միջազգային չպատենտավորված անվանմամբ «Ֆավիպիրավիր»-ին՝ «Ռ-Ֆարմ» ընկերության «Կորոնավիր»-ին, եւ «Պրոմոմեդ» ընկերության «Արեպլիվիր»-ին:

Ավելի վաղ դրանք օգտագործել են բացառապես ստացիոնարներում հիվանդներին բուժելու համար: Վերջերս «Ֆավիպիրավիր»-ը ներառել են կենսականորեն կարեւոր դեղամիջոցների ցուցակի մեջ: Ռուսաստանում հայտնաբերվել է COVID-19-ի մեկուկես միլիոն դեպք, ավելի քան 26 հազար մարդ մահացել է, 1,16 միլիոնը՝ ապաքինվել, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Տեսանյութեր

Լրահոս