«Սպուտնիկ V» պատվաստանյութի փորձարկումների ընթացքում նոր անցանկալի ռեակցիաներ չեն հայտնվել. Գինցբուրգ

«Սպուտնիկ V» պատվաստանյութի հետգրանցումային փորձարկումների ընթացքում նոր անցանկալի ռեակցիաներ ի հայտ չեն եկել: Այդ մասին, ՌԻԱ Նովոստիին հայտարարել է Գամալեյայի կենկրոնի տնօրեն Ալեքսանդր Գինցբուրգը:

«Նոր անցանկալի ռեակցիաներ չեն հայտնվել, դեռեւս ամեն բան նորմալ է»,-ասել է Գինցբուրգը:

Ռուսաստանի առողջապահության նախարարությունն օգոստոսին գրանցել է կորոնավիրուսի դեմ աշխարհում առաջին պատվաստանյութը, որը մշակվել է Գամալեյայի անվան համաճարակաբանության եւ մանրէաբանության ազգային հետազոտական կենտրոնում (ՀՄԱՀԿ)՝ Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի (ՌՈւՆՀ) հետ համատեղ: Այն ստեղծվել է մարդու ադենովիրուսային վեկտորների բազայի վրա եւ ստացել է «Սպուտնիկ V» անվանումը: Դա լուծույթ է՝ միջմկանային ներարկման համար: Պլանավորում են պատվաստել երկու փուլով՝ երեք շաբաթ ընդմիջումով: Այսպիսի սխեման, հայտարարել են առողջապահության նախարարությունում, թույլ է տալիս իմունիտետ ձեւավորել մինչեւ երկու տարի ժամկետով:

Սեպտեմբերի 7-ից Մոսկվայում սկսվել են կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի հետգրանցումային հետազոտությունները, իսկ սեպտեմբերի 9-ից պատվաստում են ստացել առաջին մասնակիցները: Ընդամենը հետազոտությանը կմասնակցի 40 հազար կամավոր, որոնցից 10 հազարը կստանա պլացեբո: Դա անհրաժեշտ է պատվաստանյութի արդյունավետությունն ստուգելու համար:

Տեսանյութեր

Լրահոս