COVID-19. Աշխարհում հաստատված դեպքերի թիվն անցել է 56 միլիոնից
Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակի՝ COVID-19-ի հաստատված դեպքերի թիվն անցել է 56 մլն 159 հազարը:
Կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցել է 1 մլն 347 հազարից: Ապաքինվել է ավելի քան 39 միլիոն 122 հազար մարդ:
Վիրուսով վարակվածների թվով առաջին տեղում գտնվող ԱՄՆ-ում 11 մլն 709 հազար 384 հաստատված դեպք կա: Այստեղ մահացածների թիվը 254 հազար 463 է: Այս ցուցանիշով ևս ԱՄՆ-ն առաջինն է աշխարհում: Ընդհանուր ցուցանիշով երկրորդ տեղում հայտնված Հնդկաստանում հաստատված դեպքերի թիվը հասել է 8 մլն 925 հազար 467-ի, մահերինը՝ 131 հազար 130-ի: Հաջորդ տեղում Բրազիլիան է, որտեղ, ընդհանուր առմամբ, կորոնավիրուսով վարակվել է 5 մլն 912 հազար 903 մարդ: Երկրում վարակի հետևանքով մահացել է՝ 166 հազար 847 մարդ: Վարակվածների թվով չորրորդ տեղում հայտնված Ֆրանսիան առանձնանում է 2 մլն 36 հազար 755 դեպքով: Վարակի բռնկումից ի վեր կորոնավիրուսի հետևանքով Ֆրանսիայում մահացել է 46 հազար 273 մարդ: Վարակվածների թվով հաջորդ տեղում Ռուսաստանն է, որտեղ կա կորոնավիրուսի 1 մլն 991 հազար 998 հաստատված դեպք: Վարակի հետևանքով մահացել է 34 հազար 387 մարդ:
Վարակվածների թվով տասնյակում են Իսպանիան, Մեծ Բրիտանիան, Արգենտինան, Իտալիան և Կոլումբիան:
Տարածաշրջանային երկրներից Իրանն առանձնանում է 801 հազար 894 վարակվածության ընդհանուր, 42 հազար 941 մահվան դեպքով: Թուրքիան 25-րդ տեղում է: Այստեղ կա կորոնավիրուսով վարակվածության 425 հազար 628 հաստատված դեպք: Վարակի հետևանքով մահացել է 11 հազար 820 մարդ: Վրաստանում հաստատված դեպքերի թիվը հասել է 89 հազար 395-ի, վարակի բռնկումից ի վեր այստեղ մահացել է 815 մարդ:
Նոր կորոնավիրուսի առաջացրած հիվանդության բռնկումը 2019-ի վերջին գրանցվել է Կենտրոնական Չինաստանում, այնուհետև տարածվել 219 երկրում և տարածքում: Մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից ճանաչվել է համավարակ (պանդեմիա):