Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 1248 նոր դեպք. մահացել է 39 մարդ
Հայաստանում նոյեմբերի 28-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 1248 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 133 594-ի:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 31 քաղաքացի, մահացածների թիվը 2121 է:
Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 8 դեպք: Նոյեմբերի 28-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 535 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 39 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 2656-ի:
Մեկ օրում առողջացածների թիվը 1330 է, ընդհանուր առողջացածներինը՝ 106 479, փաստացի բուժվողներինը՝ 24459 24580 (մեկ օրում նվազել է 121-ով): Մեկ օրում արվել է 3358 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 505 965 թեստ: