Բանկերը գնել են 67.7 միլիոն, վաճառել՝ 102.2 միլիոն դոլար
Մարտի 30-ից ապրիլի 3-ն նկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 86,736,020 դոլար 470,75 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 102,212,295 ԱՄՆ դոլար 472,41 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գնվել և վաճառվել է 6,400,000 ԱՄՆ դոլար 471,82 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով :
Միջբանկային շուկայում իրականացվել է 750,000 ԱՄՆ դոլարի առք և վաճառք 472,63 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
EUR
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 5,258,342 EUR 506,97 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 7,655,714 EUR 512,32 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում առք և վաճառք չի իրականացվել:
«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում նույնպես գործարք չի իրականացվել:
RUB
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 694,145,633 ռուբլի 8.10 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 209,862,189 ՌԴ ռուբլի 8.27 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում գործարք չի իրականացվել: