Բաժիններ՝

Դրամ ունենք, աշխարհը չունի. մենք ենք ու Շվեյցարիան

Վերջին ամիսներին ֆինանսական աշխարհի ուշադրության կենտրոնում ԱՄՆ դոլարի արժևորումն է, ինչը լուրջ խնդիրներ է առաջացնում բազմաթիվ երկրների համար, որոնց շարքում են նաև նախկին ԽՍՀՄ երկրները, որտեղ ազգային արժույթի արժեզրկումը դարձել է տնտեսության հիմնական խնդիրներից մեկը:

2015թ. առաջին եռամսյակի ընթացքում նախկին ԽՍՀՄ երկրներից ազգային արժույթի ամենամեծ արժեզրկում արձանագրվել է ՈՒկրաինայում` 49 տոկոս: ԱՄՆ դոլարի փոխարժեքը 15,76 գրիվնայից դարձել է 23,44: Նշված փաստի վրա ազդել են ռազմական գործողությունները, տնտեսության փլուզումը, կապիտալի արտահոսքը:

Եթե ՈՒկրաինայում առկա են ռազմաքաղաքական խնդիրներ, որոնք լուրջ անդրադարձ են ունեցել ազգային արժույթի արժեզրկման վրա, ապա բացառապես տնտեսական գործոններով է պայմանավորված ադրբեջանական մանաթի փլուզումը: 2015թ . առաջին եռամսյակի տվյալներով՝ մանաթն արժեզրկվել է 34 տոկոսով, ինչը լուրջ խնդիրներ է առաջացրել առաջին հերթին՝ բանկային համակարգում, որն էլ իր հերթին՝ ունենում է բացասական լուրջ ազդեցություն՝ բացառապես նավթից կախվածության մեջ գտնվող Արդբեջանի տնտեության վրա: Նույն կախվածության արդյունքում 23 տոկոսով արժեզրկվել է թուրքմենական մանաթը:

Զգալի արժեզրկում է գրանցվել նաև Բելառուսում` 24 տոկոս, Վրաստանում` 20 տոկոս, Մոլդավայում` 18 տոկոս: Միջինասիական երկրներում պատկերը հետևյալն է`  Տաջիկստան` 9 տոկոս, Ղրղըզստան` 9 տոկոս, ՈՒզբեկստան` 3 տոկոս, Ղազախստան` 2 տոկոս: Ռուսաստանում 2014թ. ռուբլու կտրուկ արժեզրկումից հետո, այս տարի արձանագրվել է ևս 4 տոկոս արժեզրկում:

Նախկին ԽՍՀՄ միակ երկիրը, որտեղ ազգային արժույթն արժևորվել է ԱՄՆ դոլարի նկատմամբ` Հայաստանն է: ԿԲ 2014թ. տարեվերջյան արդյունավետ քաղաքականության արդյունքում դրամի արժեզրկման տեմպերը դադարել են, և  առաջին եռամսյակում արձանագրվել է 1 տոկոս արժևորում:

mesrop-dram-1

Նախկին ԽՍՀՄ երկրների ազգային արժույթի արժեզրկումը հիմնականում պայմանավորված է արտաքին գործոններով: Ռուսական տնտեսության հետ մեծ կապվածություն ունեցող երկրների վրա անդրադարձել է ռուբլու կտրուկ արժեզրկումը: Սակայն արդեն 2015թ. առաջին եռամսյակում նկատվում է ռուսական տնտեսության որոշակի կայունություն, որը, ամենայն հավանականությամբ կպահպանվի նաև առաջիկա ամիսների ընթացքում:

Ընդհանրապես ԱՄՆ դոլարի արժևորում է նկատվում ողջ աշխարհում, ինչն ԱՄՆ դրամավարկային քաղաքականության խստացման կանխատեսումներով է, ի տարբերության բազմաթիվ այլ երկրների, որոնք մեղմացնում են դրամավարկային քաղաքականությունը: Արդյունքում ազգային արժույթի արժեզրկում է նկատվում բազմաթիվ երկրներում: Մասնավորապես՝ Լատինական Ամերիկայի երկրներում առկա է զգալի արժեզրկում: 10 տոկոսի շրջանակներում արժեզրկում է գրանցվել Եվրոպայում, ինչպես եվրոզոնայում, այնպես էլ սեփական ազգային արժույթ ունեցող եվրոպական բազմաթիվ երկրներում` Դանիա, Շվեդիա, Նորվեգիա, Թուրքիա, Չեխիա, Բուլղարիա: Եվրոպայում ազգային արժույթի արժևորում է գրանցվել միայն Շվեյցարիայում` 2 տոկոս: Որոշակի բարենպաստ դիրքերում են ասիական երկրները` Ճապոնիայում, Չինաստանում փոփոխություն չի արձանագրվել, հնդկական ռուփին արժևորվել է 2 տոկոսով:

mesrop-dram-2

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս