Բաժիններ՝

Մեղավորը մեթոդոլիոգիան է

ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը վստահեցնում է, թե տնտեսական ներկայիս դժվարին պայմաններում բոլոր միջոցառումները ձեռնարկվում են գործարարներին աջակցելու համար: Ըստ նրա՝ ՀՀ-ում երկու ամսվա տվյալներով 2.5% տնտեսական ակտիվություն կա, իսկ միջազգային կառույցների բացասական կանխատեսումները Ճշմարիտյանը բարդում է կիրառվող մեթոդոլոգիայի վրա: Նախարարը դեռևս պատրաստ չէ հստակ գնահատականներ տալու:

Ճշմարիտյանը ամեն կերպ խուսափեց պատասխանել մեր հարցին, թե եթե դրամի փոխարժեքն ազատ թողնվի, արդյոք չի՞ լուծվի արտահանման հետ կապված խնդիրների մեծ մասը: Նա նշեց, որ արտահանման նվազումն առկա է, նաև ներմուծման նվազումն է առկա, բայց դա Հայաստանից անկախ է, այսինքն՝ արտաքին ազդեցությունների պատճառով է. «Մեր խնդիրն է նվազագույնի հասցնել այդ ազդեցությունը, այսինքն՝ մեր տնտեսվարողների համար հնարավորինս աջակցություն ցուցաբերել»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս